Երեւանում վթարվել է ոստիկանական ГАЗель-ը
Այսօր՝ մարտի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր 27 փողոցում բախվել են Nissan X-Trail մակնիշի և ոստիկանության ուղեկցող գումարտկին պատկանող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն ճանապարհային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր: