Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ «Այո»-ն կստանա 800 հազարից 1 միլիոն ձայն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին 800 հազարից 1 մլն մարդ ընտրատեղամասերում «Այո» կասի: Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարեց այսօր՝ մարտի 12-ին, Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք մեր երկու ձեռքերը կկտրենք, ձեր որևէ քվեաթերթիկի կեղծում թույլ չենք տա: Դա կլինի դավաճանություն ձեր նկատմամբ: Ես հույս ունեմ, որ սահմանադրական փոփոխությունը 800 հազարից մինչև 1 մլն «Այո» կստանա: Ընդ որում, Սահմանադրությամբ շատ բարձր շեմ է դրված, առնվազն 650 հազար «Այո» է պետք: Այսինքն, եթե անգամ 630 հազար ընտրող «Այո» ասի և 0 մարդ՝ «Ոչ», միևնույն է, «Այո»-ն պարտվելու է»,-ասաց Փաշինյանը: