Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վարչապետը իզուր տեղը վարի է տալիս կորոնավիրուսի 2 տեստ. Հրանտ Բագրատյանը առաջարկում է լվանալ քաղաքի փողոցները

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շարունակում է հակահամաճարակային միջոցառումների մասին գրառումների շարքը։

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Մինչ այդ մեկ բացատրություն. երբ խոսում ենք պետական միջոցառումների մասին, ապա պետք է հասկանանք, որ դրանցից արդյունավետ կլինեն միայն նրանք, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու։ Այդպիսին է կառավարման տեսությունը. նկատի ունենալ ամենածանր սցենարը։ Եթե իրականության մեջ այն ավելի թեթեւ անցնի, ավելի լավ։ Բայց պետությունը պարտավոր է նկատի ունենալ հնարավոր ամենավատ տարբերակը։

Կարծիք ունեմ, որ մեր պետական այրերը դա չեն հասկանում։ Օրինակ, էկոնոմիկայի նախարարը երեկ մի թեթեւ ակնարկեց, թե տնտեսության մեջ փոքրիկ նահանջ է հնարավոր, ասենք, զբոսաշրջության բնագավառում։ Տո յուրդդ չբլի, կասեր տատս, բա որ ամբողջ տնտեսությունը փլվի՞: Կամ վարչապետը այսօր, ինչպես ինքն է ասում հեռավոր Սեւանից, տեստավորելու է իրեն ու կնոջը։ Սա այն վարչապետն է, որ ունի մի քանի հարյուր տեստ ընդամենը։ Հա օրերս ՀՀ կհասնի Չինաստանի նվիրած եւս 1000 տեստ։ Այս մարդը ոչինչ չի արել տասնյակ հազարավոր տեստեր, հարյուր հազարավոր դիմակներ ունենալու համար։ Հիմա էլ իզուր տեղը վարի է տալիս 2-ը։ Այդ տեստերը հիվանդների համար են եւ այսօր ոսկու գին ունեն։ Հիմա միջոցառումներից։

Տրանսպորտ։

- Մոբիլիզացնել մի քանի հարյուր բեռնատար մեքենա Վրաստանի եւ Իրանի հետ պայմանավորված կարգով պարենամթերքի, դեղորայքի, մանկական սննդի ներմուծումներն անխափան իրականացնելու համար (ժամանակին ավելի ծանր բան էլ է եղել. լրիվ շրջափակման պայմաններում ՀՀ-ն ցորենը Աստրախանից բեռնանավով բերում էր իրանական Հենզելի եւ ապա այն տեղից բեռնատար փոքրիկ Зил-երով տեղափոխում ՀՀ։ Ճանապարհին այդ մեքենաները բաքերով նաեւ դիզվառելիք էին բերում կռվող բանակի համար)։

- Վրաստանի եւ Իրանի հետ մաքսակետերում լվանալ եւ դեզինֆեկցիա անել բոլոր մեքենաները։

- Վարձել 2 Ռուսլան ինքնաթիռ ավիանավթի անխափան մատակարարումների համար։

- Առայժմ պահել հետեւյալ օդային ուղղությունները. Վրաստան, ՌԴ, Ուկրաինա, Լեհաստան, Հունաստան, Գերմանիա, Չեխիա, ԱՄԷ, Եգիպտոս, Ղազախստան, Բելառուս։ Մնացածը փակում ենք։

- Կարանտինային ծառայություններ կազմակերպել դեպի Արցախ 2 ճանապարհների վրա (լվանալ եւ դեզինֆեկցիա անել բոլոր մեքենաները)։ Չի կարելի վիրուսը ներս բերել Արցախ։

- Պետական ռազերվում ապահովել ալյուրի, նպարեղենի, կաթի փոշու, մսի, շաքարի եւ այլն 2-3 ամսվա պաշար։

- Երեւան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Հրազդան, Արմավիր, Էջմիածին, Արտաշատ, Արարատ, Իջեւան, Դիլիջան, Վայք, Սիսիան, Գորիս, Ղափան, Մեղրի, Սեւան, Գավառ եւ այլն քաղաքներում քաղաքային տրանսպորտի, տաքսի ծառայությունների աշխատանքը կազմակերպել դիմակներով (նկատի ունենք վարորդներին եւ ուղեւորներին)։ Արգելել մուտքն առանց դիմակների։

- Արգելել առանց դիմակների մարդկանց երթեւեկությունը Երեւանի մետրոյով եւ երկաթգծով։

Առեւտուր եւ ծառայություններ։

- Արգելել առանց դիմակների սրճարաններ եւ ռեստորաններ այցելելը, սպասարկումը։

- Անցնել մեկանգամյա թղթե ափսեների, բաժակների, գդալների եւ այլն օգտագործմանը։

- օրական մի քանի անգամ դեզինֆեկցիա անել խանութները, սրճարաններն ու ռեստորանները, ծառայությունների մյուս օբյեկտները։

- կազմակերպել on-line գնումներ, սոցիալական ծառայությունների միջոցով դրանք հասցնել թոշակառուներին, ծերերին, միայնակներին։

- Խանութներում ոչ-ոք առանց դիմակի եւ ձեռնոցների չպետք է լինի։

- Քաղաքապետարանը պետք է օրը 2 անգամ լվանա բոլոր բազմաբնակարանային շենքերի շքամուտքերը, լիֆտերը, աստիճանավանդակները։

- Ամեն օր լվանալ Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի կենտրոնական փողոցները։

- Անհրաժեշտության դեպքում մի քանի հարյուր հազար դիմակ կարելու պատվեր իջեցնել տեղական արտադրողներին։

Շարունակելի»:

Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին Երկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիային Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա Աճեմյան Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժան Արևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեց ԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխը Freedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են վերահաս վտանգի սպառնալիքի մասին Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի Սարգսյան. 1or.am Ինչպե՞ս հարվածել սեփական երկրի վարկանիշին. ԱԱԾ-ի ծառայողական քննությունը