Մահացել է Յուրի Գագարինի այրին
Կյանքի 85-րդ տարում մահացել է Յուրի Գագարինի այրին՝ Վալենտինա Գագարինան:
Շուրջ մեկ ամիս առաջ կինը գլխուղեղի ծավալուն կաթված էր ստացել և վիրահատվել:
Վալենտինա Գորյաչևան ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 15-ին, ավարտել է բժշկական համալսարանը և 1957 թվականին ամուսնացել Գագարինի հետ: Նրանք ունեցել են 2 դուստր՝ Ելենան ու Գալինան:
Ամուսնու մահից հետո Վալենտինան աշխատել է որպես լաբորանտ-կենսաքիմիկոս: Նա նաև գրել հուշերի գիրք ամուսնու մասին՝ «108 րոպե ու ամբողջ կյանքը»: