Արայիկ Հարությունյանը հեռավար ուսուցման վերաբերյալ անեկդոտ է ներկայացրել
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հեռավար ուսուցման վերաբերյալ անեկդոտ է ներկայացրել.
«Հեռավարի վերաբերյալ կատակները շատ լավն են:
-Տնայինդ տեսնեմ:
-Տիկի՛ն Պետրոսյան, տետրս դպրոցում եմ մոռացել:
-Գլու՛խդ դպրոցում մոռանայիր»:
Նախարարը գրառման մեկնաբանություններում խնդրել է օգտատերերին թեմայի շուրջ այլ անեկդոտներ գրել:
Ներկայացնում ենք նրանցից մի քանիսը.
«-Երգիր առաջին կուպլետը
-Տատիկս քնած է, չեմ կարող»:
«Արդեն 24 ժամ օնլայն դաս ենք անում, որովհետև մեր դասախոսը չի կարողանում վիդիոչաթը անջատել»:
«Ընկեր Գևորգյան , չենք մոռանա Ձեր օնլայն դասերը :
(c) վերջին զանգ 2020»:
«Ընկեր Վարդանյան, չոռնիից հանի բանեմ ասում»: