«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լույսերը վառում-մարում են
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լույսերն անջատվել են: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեցին հիվանդանոցից:
«Օրվա ընթացքում պարբերաբար լույսերն անջատվում, ապա 15 րոպե հետո նորից միանում են: Այս պահին լույս ունենք, բայց չգիտենք՝ կրկին կանջատվի՞ կամ խնդիրը լուծված է, թե՞ ոչ»,- ասաց մեր զանգին պատասխանած աշխատակիցը:
Նա նշեց, որ տեղյակ չեն, թե ինչն է լույսերը վառել-մարելու պատճառը. «Հաստատ ինչ-որ խնդիր կա, որ միանում-անջատվում է»:
Նշենք, որ կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիները բուժում են ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: