Եղե՞լ է դեպք, որ երթուղայինի վարորդը թեստ հանձնի. պատասխանում է փոխքաղաքապետը
Մայրաքաղաքում ուղեւորափոխադրում իրականացնող վարորդների մոտ առավոտյան ջերմաչափումներ են կատարվում իրենց անցակետերում։ Այս մասին այսօր՝ մարտի 21–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք երթուղայինների վարորդները ստուգվո՞ւմ են, եթե այո եղե՞լ է դեպք, որ վարորդը թեստ հանձնի։
Նրա խոսքով՝ առաջին իսկ օրից ավելի տարիքով եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող վարորդներին հորդորել են աշխատանքի չգնալ. «Մնացած մեր աշխատողներին եւս այո ստւգում են, մասնավոր ընկերությունների կողմից իրականացվում են ստուգումներ։ Չեմ կարող ասել, որ տվյալ ունենք, որ հորդորել են տուն գնալ։ Չկա նման տվյալ, որ վարորդը թեստավորվել է, բայց մշտական ուշադրության կենտրոնում են»։