Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Միջոցներ են ձեռնարկվել էներգետիկ անվտանգության գոտիներում բնակվող անձանց անվտանգության ապահովման նպատակով. Դատախազություն

Լոռու մարզի դատախազությունը 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ մի շարք դեպքերում համայնքի ղեկավարի որոշմամբ օրինականացվել են այնպիսի ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էներգետիկ անվտանգության գոտիներում՝ իրական սպառնալիք ստեղծելով մարդկանց կյանքի և առողջության համար, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

 

Օրինակ՝ Ստեփանավան համայնքում պարզվել էր էներգետիկ անվտանգության գոտում տարբեր խախտումներով կառուցված 73 կառույց, որից 71-ի դեպքում հետագայում խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։

 

Մարզի վարչական տարածքում գործող համայնքներում հայտնաբերված օդային գծերի էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից տևական ժամանակ որևէ միջոցառում չի ձեռնարկվել, որի արդյունքում փաստացի չի չեզոքացվել այդ խախտումների արդյունքում մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վտանգները: Այդ խնդիրը հնարավոր է լուծել բացառապես էներգետիկայի բնագավառի փակ բաժնետիրական ընկերությունների և տարածքային կառավարման մարմինների միջև համագործակցության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական արդյունավետ հսկողություն իրականացնելու եղանակով։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր էր ներկայացրել մարզպետին՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նմանատիպ երևույթները բացառելու, էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու, այդ գոտիներում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող հնարավոր վտանգները չեզոքացնելու, ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը բացառելու, օրենսդրությանը հակասող որոշումների առկայության պայմաններում համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին այդ որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկությամբ հանդես գալու վերաբերյալ։

Արդյունքում Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ անվտանգության գոտիների խախտումներն առկա են 10 կվ օդային գծերի գրեթե ողջ երկայնքով և շատ ավելին են, քան միջնորդագրով ներկայացված թվով 73 խախտումները։

Նույն միջնորդագրի քննարկման արդյունքում Լոռու մարզպետը հայտնել է, որ տեղում ուսումնասիրված թվով 73 կառույցներից 28-ի պարագայում խախտումները վերացվել են «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Ստեփանավան» մասնաճյուղի ուժերով, այսինքն այդ հատվածով անցնող էլեկտրահաղորդման օդային գիծը փոխարինվել է էլեկտրահաղորդման մալուխային գծով կամ համապատասխան հատվածներում էլեկտրահաղորդման գծերի տարանցում է ապահովվել։

Միաժամանակ հայտնվել է, որ ուսումնասիրությունների մասին տեղեկացվել է Ստեփանավան համայնքի ղեկավարին և առաջարկվել է իրականացնել անհետաձգելի միջոցառումներ օդային գծերի անվտանգության գոտիներում արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով անվտանգության գոտիներում գտնվող 15 ոչ հիմնական կառույցներին։
Բացի այդ, Լոռու մարզպետի շրջաբերական գրությամբ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է հողամասերի օտարման, վարձակալության կամ կառուցապատման տրամադրման, ինչպես նաև ինքնակամ շինությունների օրինականացման դեպքում փաստաթղթերը պարտադիր համաձայնեցնել հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների հետ։

Մարզի դատախազությանը նաև տեղեկացվել է, որ կարևորելով բարձրացված խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ Լոռու մարզպետի կողմից խնդիրը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, միջնորդվել հարցը քննարկել «ՀԷՑ» ՓԲ ընկերության հետ և ընկերության կողմից իրականացվող կամ այլ ներդրումային ծրագրերում ընդգրկել նաև 10 կվ օդային գծերի փոխարինումը մալուխային ստորգետնյա գծերով։

Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե Հովհաննիսյան Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ Տավուշից Զորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա Սողոմոնյան Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր Կամենդատյան