Գագիկ Ծառուկյանի խոսքն, ըստ էության պետք է ընդունվի, որպես ստեղծված իրավիճակից միասնական ձևով դուրս գալու ուղենիշ, այլ ոչ թե քննադատություն ...
Tatev Stepanyan-ը գրում է
Համաշխարհային պրակտիկան, վաղուց արդեն, բոլորիս համար ունի հստակ ուրվագծված թեորեմա, ցանկացած զարգացած պետություն հիմքում զարգացած տնտեսությունն է: Իսկ ներկայիս իրավիճակն այնպես է դասավորվել, որ ուզենք թե չէ, միևնույն է տուժելու է թե՛ տնտեսությունը, և թե՛ տնտեսվարողը: Ուստի պետք է անել հնարավորն ու անհարինը կորուստը կրճատելու համար: Իհարկե այստեղ բոլորովին այլ հարց է, թե որքանով պետությունը կկարողանա օգտակար լինել իր հարկատուներին: Հարցի կարևորությունը գիտակցելով, խնդրի կարգավորման հարցում անմասն չմնաց նաև Գագիկ Ծառուկյանը: Քանիցս, լսել ենք, որ ԲՀԿ առաջնորդի ուշադրության կենտրոնում փոքր և միջին ձեռնարկատերերն են, և ամենևին էլ զարմանալի չէ, որ այս ճգնաժամային իրավիճակում հարցը ևս բարձրացվեց ԱԺ ճեպազրույցի ընթացքում: Տեսեք, Ծառուկյանի հաշվարկը պարզ էր, և ավելի քան տրամաբանական: Ներկայիս ճգնաժամային իրավիճակում կառավարության կողմից թվով՝ 67 000 ՓՄՁ-ների տրամադրվել է 50 մլն դոլար: Պարզ, միջին վիճակագրական հաշվարկից բխում է՝ 67 000 ՓՄՁ-ի վրա ենք բաժանում առկա թիվը, հաշվարկում ենք, որ յուրաքանչյուր ՓՄՁ միջինում կարող է ունենալ 30-50 աշխատող, կստացվի, որ ցանկացած աշխատողի բաժին է ընկնում 5-10 000 դրամ: Իսկ հաշվի առնելով, հայաստանյան իրականությունը, ամսեկան կտրվածքով՝ 5 կամ 10 հազար դրամով գոյատևելն անգամ անհնարին է: Հետևություն, խնդրի կարգավորման ՕԳԳ-ն զրո է, չնայած որ ծրագիրն ինքնին լավն է: Հասկանալի է, որ իրավիճակը լավագույններից չէ, բայց և ինչպես նշեց Ծառուկյանը, սա խնդրի լուծման իրատեսական տարբերակ չէ: Այստեղ այլընտրանք որպես այդպիսին չկա: Կամ պետք է շահառուների թվի կրճատում լինի, որն այս պարագայում անարդար է, կարևոր է ցանկացած տնտեսվարող, կամ հատկացված գումարի թվի փոփոխություն: Հստակ է մի բան, պետք է գտնել ոսկե միջինը, որպեսզի ո՛չ պետությունը տուժվի, և ո՛չ էլ տնտեսվարողը: