Այսօր՝ 24 սեպտեմբերի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կոմունալ վճարումները չկատարելու համար անապահովների համար անջատումներ չեն լինի. Նիկոլ Փաշինյան

Կոմունալ վճարումները չկատարելու համար անապահովների համար անջատումներ չեն լինի: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է աջակցել օրավարձով ապրող մարդկանց, որոնք չեն աշխատում ու հետևաբար միջոցներ չունեն կոմունալ վճարումներ անելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տրվող աջակցությունը պետք է լինի հասցեական, հակառակ դեպքում նաև շահում են մարդիկ, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն. «Այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, անելու ենք հանրային միջոցներով: Հետո մենք պետք է հաշվետվություն ներկայացնենք, թե ինչպես ենք այդ միջոցները ծախսել: Ինչ վերաբերում է կոմունալ վճարումներին, ապա տեսակետ կա, որ դրանք պետք է հետաձգել: Մարդիկ կան, օրինակ պետական աշխատողները, լավ ապրողները, որոնց կոմունալ վճարումները հետաձգելու իմաստ չկա: Այստեղ ևս պետք է հասցեական որոշումներ լինեն»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ անջատումներ չեն լինելու. «Նման պայմանավորվածություն եղել է նաև «Գազպրոմի» հետ»,- նշեց նա՝ կոչ անելով, որ հնարավորություններ ունեցողները չուշացնեն վճարումները, քանի որ դրանով վատ վիճակում են դնում նրանց, ովքեր իրոք չեն կարող վճարել: 

ԿԳՄՍ փոխնախարարը պատրաստվում է հրաժարական տալ «Ինձ ինչ». Թորոսյանի ցինիկ վերաբերմունքի պատճառով Pfizer-ը հեռացել է Հայաստանից Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները դատական նիստի տեղի և ժամանակ վերաբերյալ պատշաճ ձևով ծանուցված չեն եղել Էս իշխանությունները լրիվ թքած ունեն մարդկանց կարծիքի վրա. Մարդիկ շարունակում են դեմ լինել դպրոցներում սեռական դաստիրակություն դասավանդելուն «Փաստ». Դատարանը բավարարել է Արթուր Ղազինյանի բողոքը․ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Կարծում եմ` ժամանակն է, որ Ադրբեջանի առջև պաշտոնապես դրվի Ցեղասպանության ճանաչման պահանջ. քաղաքագետ Շերոն Սթոունը խոսել է իր մասնակցությամբ «համբույրի լավագույն տեսարանի» մասին Դավիթ Արշակյանը Իրտիշում նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ (տեսանյութ) Եվրոյի նկատմամբ լարիի արժեզրկման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել «Դիմում եմ պարոն Փաշինյանին, այս ձևով գյուղատնտեսություն զարգացնելը խայտառակություն է, 3 օր է՝ խաղողը բերել, կանգնել ենք քուչեքը». խաղողագործները բողոքի ակցիա են իրականացրել «Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն. Ռոմանոս Պետրոսյան Այսօր տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը Միլանի պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով ԱԺ նախագահը՝ մոտ 900 հազար, փոխնախագահները մոտ 700 հազար դրամի պարգևավճար են ստացել Փաշինյանի ամբարտավանությունը․ իշխանությունն անցնում է մի վտանգավոր գիծ որից անդին ինքնաոչնչացումն է Գագիկ Ծառուկյանի ջանքերով կահավորվեց սահմանամերձ Ոսկեվանի մարզադպրոցը Գագիկ Ծառուկյան, ժողովուրդ, հանրահավաք և իշխանական անկառավարելի մեծ վախ Թիմակիցներին չհանձնելու, նեղկուսակցական շահերով առաջնորդվելու հետևանքները վարչապետը կզգա, երբ նրա վարկանիշը կիջնի մինչև հատակ. Անի Սամսոնյան (տեսանյութ) Եվրամիությունը հայտարարել է ապաստանի տրամադրման կանոնների արմատական վերանայման մասին