Անցկացվել են դասակների հրամանատարների հավաքներ
2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում մարտի 23-ից 25-ն անցկացվել են դասակների հրամանատարների հավաքներ:
ՊՆ-ից հայտնում են, որ անձնակազմին ներկայացվել են նոր զինատեսակների մարտավարական-տեխնիկական բնութագրերը, կիրառման առանձնահատկությունները եւ նորմացույցները: