Сегодня: 29 Март 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կարիճներին սպասում են արտառոց հանդիպումներ․ մարտի 27-ի աստղագուշակը

Խոյ։ Այսօր կարելի է ընթացիկ որոշումներ կայացնել, սակայն դուք պետք է հաշվի առնել, որ օրն ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար: Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը: Դուք պատրաստ եք շրջադարձային փոփոխությունների, արագորեն համարձակ որոշումներ եք կայացնում, ռիսկի գնում:

Ցուլ։ Դուք այսօր սովորականից ավելի լուրջ եք տրամադրված: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերը: Անձնական հարցերում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար:

Երկվորյակներ։ Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Այսօր օգտակար կլինի սպորտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել: Միեւնույն ժամանակ, աստղերն այսօր հորդորում են ձեզ խուսափել ավելորդ ծախսերից:

Խեցգետին։ Գործերն այնքան էլ բարեհաջող ընթացքով չեն ընթանում, սակայն դուք բոլորովին չեք լարվում: Ձգտեք խուսափել չլանավորված ծախսերից: Բարենպաստ օր է անձնական կյանքում նախաձեռնություն ցուցաբերելու, ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Կարելի է վերսկսել հարաբերությունները մի մարդու հետ, ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում:

Առյուծ։ Այսօր հնարավոր է այնպիսի տեղեկություններ ստանաք, որոնց սպասում էիք վերջին օրերին: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք, սակայն դրանցից ոչ մեկին չարժե հետևել: Հաճախ ձեզ ինչ-որ արտահայտություններ թույլ կտաք, որոնց համար փոշմանելու առիթ կունենաք:

Կույս։ Օրը կարծես հատուկ ստեղծվել է այն բանի համար, որ դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը։ Այնպես որ, ավելի լավ է այսօր հրաժարվեք ալկոհոլի, թեյի և սուրճի օգտագործումից:

Կշեռք։ Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք դուք ի վիճակի եք քննադատորեն գնահատելու սեփական խորհուրդները, թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են: Կեսօրը բարդ ժամանակահատված է, երբ դուք հատկապես ջղագրգիռ եք և անհամբեր: Երեկոյան կզգաք միայնակ մնալու պահանջ՝ դեմ մի գնացեք ձեր բնական ցանկություններին:

Կարիճ։ Այսօր Ձեզ սպասում են հետաքրքիր հանդիպումներ արտառոց, անգամ՝ ականավոր մարդկանց հետ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք կզարգանան անհարթ և բավական բարդ, և այնուամենայնիվ ձեզ կպարգևեն անսահման դրական էմոցիաներ, ինչպես նաև անգնահատելի կենսափորձ: Հարմար օր է խոշոր ձեռքբերումների համար. կարելի է տան համար կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի իրեր գնել:

Աղեղնավոր։ Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ, ձեզ համար անչափ դժվար է հավասարակշռված ու հանգիստ կեցվածք որդեգրելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը:

 

Այծեղջյուր։ Այսօր դուք չաիփց ավելի պատվախնդիր եք, շրջապատի մարդկանց ծանրաբեռնում եք ձեր պահանջներով ու դիտողություններով: Բարեբախտաբար, ամենահամապատասխան պահին դուք նրբանկատություն եք ցուցաբերում, ինչը հարթում է իրավիճակը: Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կարող են էական դեր խաղալ ձեր հետագա պրոֆեսիոնալ կարիերայի վրա:

Ջրհոս։ Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հրապարակային ելույթների, նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու փաստից:

Ձկներ։ Այսօր կարելի է գնել վառ, յուրատեսակ իրեր, խոշոր զարդեր, անսովոր հուշանվերներ: Հատկապես ձեր սիրելիին դրանք շատ դուր կգան: Այսօր կարելի է զբաղվել նաեւ սեփական առողջության բարելավմանը միտված պրոցեդուրաներով:

 
Журнал Global Finance признал Америабанк лучшим банком в Армении в 2024 году «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак Карапетян Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак Карапетян Для эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак Карапетян Ucom запускает процесс переоснащения сетей в ряде регионов Армении Сострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак Карапетян Ucom запускает процесс переоснащения сетей в регионах Армении Говорю, потому что знаю: обращение Аршака Карапетяна Бонус в размере 5 000 драмов от IDBank для владельцев пенсионных карт Пашиняновская власть вступила в опасную игру։ Аршак Карапетян Волонтеры общенационального движения «Единство» предлагают свою помощь Москве Соболезнуем Правительство Пашиняна не понимает последствий своих шагов: Аршак Карапетян IDBank - участник конференции общественной организации Мой лес Армения Пашинян уничтожает историю, культуру и делает это запрограммированно: Аршак Карапетян Движение «Всеармянский фронт» сохранит суть и деятельность движения: Аршак Карапетян Премьер пугает войной, чиновники дистанцируются: политтехнолог о ситуации в Армении IDBank выпускает 1-й транш долларовых облигаций 2024 года Никол Пашинян спрашивал, почему мы воюем, почему не отступаем? Новые раскрытия Аршака Карапетяна В 2023г. кредитный портфель МСБ Америабанка вырос более чем на 30% Цифровые карты Amio с безграничными возможностями и кэшбэком 5% Горнодобывающая промышленность играет важную роль в обеспечении материалов для энергетического перехода и зеленой экономики: Роман Худоли Действующие власти больше не признают красных линий в антироссийской политике: Аршак Карапетян НАТО-сокрушающий диктатор для независимых наций и суверенных государств․ Хачик Асрян Международный день клиента в IDBank-е Шаги действующих властей Армении наносят серьезный ущерб жизненно важным интересам страны։ Аршак Карапетян Наблюдения бывшего главы вооруженных сил Армении об опасностях, угрожающих нашей стране IDBank приостанавливает обслуживание карт МИР Нынешние власти должны собрать чемоданы и уйти: Аршак Карапетян Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия։ Аршак Карапетян Новые открытия Аршака Карапетяна и реакция на абсурдные заявления премьер-министра Действующие власти сами не понимают, куда ведут Республику Армения: Аршак Карапетян Три Грустные Истории о Мошенниках Либо они авантюристы, либо не понимают, что такое национальная безопасность. Аршак Карапетян Аршак Карапетян, находясь в командировке в Дубае, физически не мог каким-либо образом участвовать в управлении войсками «Дни Пашиняна сочтены։ он уйдет и обязательно ответит»: «Паст» Нелепые и выдуманные аргументы премьер-министра в TikTok Ucom в 2023 году показал высокий уровень роста в сфере фиксированной и мобильной связи Число мобильных абонентов Team превысило 1 миллион