24-ամյա երիտասարդը հատուկ գործիքով բացել է խանութի դուռն ու կես մլն դրամի հագուստ գողացել (տեսանյութ)
Օրերս ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հարմարեցված գործիքով բացել են Րաֆֆու փողոցում գտնվող խանութներից մեկի դուռն ու գողացել մոտ կես միլիոն դրամի հագուստ:
Հաղորդումը ստանալուն պես, քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին` դեպքի վայրի զննությունից, մինչեւ օպերատիվ հարցումներ: Եվ հետեւողական աշխատանքի արդյունքում, դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Հարավ-արեւմտյան զանգվածի Բ 2 թաղմասի 24-ամյա մի բնակիչ:
Վարդանանց փողոցից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: