Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ
Մարտի 28-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ծառը վնասվել է: Առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
ԱԻՆ տեղեկացմամբ, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք: