Փորձագետների խոսքով՝ կաթիլները, որոնք պարունակում է կորոնավիրուսը, շատ ծանր են եւ երկար չեն մնում օդում եւ մակերեսների վրա: Այդ պատճառով, եթե անցնեք այն վայրով, որտեղով անցել է հիվանդ մարդը, վարակվելու շանսը գրեթե զրոյական է:
ԱՀԿ-ն հիշեցնում է, որ պետք է պահպանել հեռավորությունը: Բացի այդ, չի կարելի դիպչել մակերեսներին, պետք է որքան հնարավոր է հաճախ լվանալ ձեռքերն ու ախտահանել դրանք սպիրտ պարունակող միջոցներով: