Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կույսերին իրադարձություններով և միջադեպերով լի օր է սպասվում․ ապրիլի 1-ի աստղագուշակը

Խոյ: Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։ Դուք հակված եք ավելի շատ ծախսելու, քան կարող եք ձեզ թույլ տալ։ Օրը բոլորովին հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփումների համար։ Ձգտելով ձեռք բերել նրանց հովանավորությունը՝ դուք իրար հետևից հիմարություններ եք թույլ տալիս և արդյունքում խաչ եք քաշում ձեր շատ նախաձեռնությունների վրա։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են թեթև անախորժություններ։

Ցուլ: Հարմար օր է կյանքի բոլոր ասպարեզներում փոփոխություններ մտցնելու համար։ Կարելի է սկսել քչից կամ մեծ մի բան ձեռնարկել, աստղերն ամեն պարագայում ձեր կողմից կլինեն։ Մի շտապեք կիսվել ձեր ծրագրերի մասին մտքերով, որպեսզի անիմաստ խորհուրդները ձեզ չշեղեն ընտրած ուղուց։ Բարենպաստ օր է գնումների համար։ Փողը խելամիտ եք ծախսում, ձեռք եք բերում միայն այն, ինչի կարիքն իսկապես ունեք։ Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, թանկ նվերների ստացում, այդ թվում՝ այն մարդկանցից, ում վաղուց չեք տեսել։

Երկվորյակ: Առավոտյան կթվա, թե օրն այնքան էլ հաջող չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսն ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար: Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են, և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Այսօր դուք հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում:

Խեցգետին: Հարմար օր է նոր գործերի համար: Խնդիրների լուծումը ձեռնարկում եք մեծ խանդավառությամբ, հեշտ եք գտնում համախոհներ, ովքեր պատրաստ են ձեզ օգնել և ճիշտ խորհուրդ տալ: Անձնական հմայքն օգնում է գործնական բանակցությունների ժամանակ: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են դրամային նշանակալի մուտքեր, հաջող գործարքներ: Լավ օր է ինչպես միջոցառումներին, այնպես էլ գիտաժողովներին և սեմինարներին մասնակցելու համար:

Առյուծ: Հրաշալի օր է շփումների, հանգստի և աշխարհիկ վայելքների համար։ Դուք սիրում եք գտնվել ուշադրության կենտրոնում և գրավում եք շատերի հիացական հայացքները։ Ամենուր, ուր հայտնվում եք, գտնվում են մարդիկ, որ ցանկանում են խոսել ձեզ հետ և սիրահետել։ Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։ Այսօր աշխատանքի վրա կենտրոնանալ չի ստացվի․ այն գործերը, որոնք ստեղծագործական լիցք չունեն, ձեզ մոտ խանդավառություն չեն առաջացնում։ Շատ Առյուծներ այսօր հակված են չմտածված քայլերի, օրինակ, կգնեն զգեստներ, որոն երբեք չեն հագնի։

Կույս: Օրն անհանգիստ ու բարդ է, լի աննշան իրադարձություններով և միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի հետ: Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հաճախ եք կորցնում հավասարակշռությունը, գործում եք հակառակ սթափ դատողությանը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ կտխրեցնի: Աճում են չարդարացված ծախսերը:

Կշեռք: Սա այն օրերից է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ հողին են հավասարեցնում այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն կառուցում էին, իսկ հետո էլ իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել «տաք գլխով» որոշումներ կայացնելուց: Այսօր հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, հակառակը` օգնում են կենտրոնանալուն: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը, դա է հաջողության հասնելու գրավականը:

Կարիճ: Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ, դժվար կլինի հավասարակշռված ու հանգիստ կեցվածք ընդունելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք կտրուկ և վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից: Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը: Խոհեմությունն ու նրբանկատությունը կօգնեն շրջապատի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու գործում:

Աղեղնավոր: Ձեզ բնորոշ զգուշավորությունն այսօր դավաճանում է. սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուսներն էլ դատարկ բաների վրա ծախսում են ահռելի գումարներ: Մտերիմները փորձում են ձեզ աջակցել և հաճելի անակնկալներ անել, օգնում են դրական տրամադրվածություն ձեռք բերել: Այդ ամենը չի կարող իր դրական հետևանքը չունենալ, և երեկոյան դուք դա անպայման կզգաք:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսն անիմաստ գործերի և կոնֆլիկտների ժամանակահատված է: Դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դրանց համար ինքնուրույն նախապայմաններ ստեղծելն է: Կարիք չկա առճակատումների գնալ, եթե նկատում եք, որ դիմացինը պատրաստ չէ ճիշտ ընկալելու ձեր փաստարկները: Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում՝ ձեզ լավ լուրեր են սպասվում: Կարելի է փոքր գնումներ անել, իսկ ահա խոշորներն ավելի լավ է հետաձգել: Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ:

Ջրհոս: Ինչքան էլ օրը բարդ հարցեր առաջադրի, կասկած չկա, որ դուք հեշտությամբ կգտնեք դրանց պատասխանները: Կենսական ներուժը բարձր է, և հոգնածությունը ձեզ չի սպառնում: Բոլոր իրավիճակներում կպահպանեք լավ տրամադրությունը: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հնարավոր է այցելեք հեռու ազգականներին: Մի կորցրեք գործընկերների հետ ոչ ֆորմալ միջավայրում շփվելու հնարավորությունը. դա թույլ կտա օգտակար տեղեկատվություն քաղել և ճիշտ որոշում կայացնել: Հնարավոր են անակնկալ դրամային մուտքեր:

Ձկներ: Օրն առավելապես հարմար է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ: Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր հենց դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան