ՀՀ դեսպանությունը ճշտում է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյաները
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող Հայաստանի քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ ավելի վաղ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տեղեկացվում էր, որ մի խումբ հայեր մնացել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։
«Հուսով եմ` Պարետատունը կարձագանքի այս անելանելի վիճակում գտնվող մեր հայրենակիցներին»,- նշել էր Մարուքյանը