Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 76-ամյա պացիենտ
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»:
Մինչ այս դեպքը Հայաստանում մահացել էր կորոնավիրուսով վարակված 6 մարդ: