Հերհերի ջրամբարի մոտ «Նիվան» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի ձորակը
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 7-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արին գյուղի «Սամանչխոտ» կոչվող տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վաղարշակ Ի., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի ձորակը, առկա է գլորվելու վտանգ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: