Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՄԻՊ-ի ջանքերով՝ ընտանիքը վերամիավորվել է

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

 

«Հաճելի է տեսնել արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի դրական արդյունքը

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ինձ էր դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ կինն ու 3 ամսական երեխան մնացել են Ռուսաստանում միայնակ և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։

Հարցը հրատապ էր, քանի որ կինը չէր կարողանում միայնակ զբաղվել նորածին երեխայի խնամքով, սահմանափակումների պատճառով խնդիրներ ուներ տնից դուրս գալու և առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ ձեռք բերելու հարցում, իսկ ամուսինը, ով եկել էր կարճ ժամանակով Հայաստան, այլևս չէր կարողանում մեկնել Ռուսաստան։

Սկսեցինք ուսումնասիրել գործը հրատապության կարգով։ Իրավիճակն էլ բարդ էր նրանով, որ երեխան ծնվել էր Ռուսաստանում, երեխան և երեխայի մայրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, իսկ ինձ դիմած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության:

Իրավական առումով բացակայում էր մի քանի պարտադիր փաստաթուղթ։

Ստացվել էր այնպես, որ կինն ու երեխան չէին կարող վերադառնալ Հայաստան ընտանիքի վերամիավորման նպատակով՝ այդփաստաթղթերի բացակայության պատճառով։ Դե բացի այդ ամենից էլ, չեղարկվել էին բոլոր չվերթները։

Գործի ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ քաղաքացու կինը ծնվել է Հայաստանում և ունի նաև Հայաստանի քաղաքացիություն։

Հարցը գիշերով անմիջապես քննարկեցի Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ և դեսպանի խորհրդով՝ նաև մեր հյուպատոսի հետ:

Անհրաժեշտ էր արագ գործել. կար նախատեսված չարտերային չվերթ և հաշված օրեր մինչ այդ չվերթը։

Դեսպանության մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո ինձ դիմած քաղաքացուն առաջարկեցինք, որ իր կինը համապատասան փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով դիմի դեսպանություն։

Շնորհիվ դեսպանի և հյուպատոսի շուրջօրյա աշխատանքի, արագ պատրաստվեցին կնոջն անհրաժեշտ փաստաթղթերը։ Չարտերային թռիչքով կազմակերպվեց երեխայի և մոր բարեհաջող վերադարձը Հայաստան։

Մինչ նրանք գտնվում էին ինքնաթիռում՝ Հայաստան վերադարձի ճանապարհին, մենք կապվեցինք ՀՀ առողջապահության նախարարության գործընկերների հետ: Անընդհատ կապի մեջ էինք ինձ դիմած քաղաքացու, այսինքն՝ ընտանիքի հոր, ինչպես նաև դեսպանի ու հյուպատոսի հետ։

Վերջապես, երեխան և նրա մայրը ժամանեցին Երևան։

Ընտանիքն արդեն վերամիավորվել է և գտնվում են ինքնամեկուսացման մեջ՝ ապահով պայմաններում։

Այսօր նորից ինչպես ես անձամբ, այնպես էլ իմ աշխատակազմի Երեխաների իրավունքների բաժնի աշխատակիցը խոսել ենք այս ընտանիքի հետ:

Հ․Գ․ Տեղյակ եմ, որ այս պահին էլ Հայաստան վերադարձի հարցում մեր հայրենակիցները խնդիրներ ունեն։ Ես ամենօրյա կապի մեջ եմ Ռուաստանում Հայաստանի դեսպանի հետ։ Բոլորս պետք է համատեղ աշխատենք մեր քաղաքացիներին ապահով մեր երկիր վերադարձնելու համար՝ բացառապես ղեկավարվելով մասնագիտական մոտեցումներով»:

 

 

Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե Հովհաննիսյան Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ Տավուշից Զորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա Սողոմոնյան Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր Կամենդատյան