Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գործի վրա բռնված բազմաթիվ փոխնախարարները կաշառք չվերցնելու պատրվակով պարգևավճարներ տալու հերքումն են․ չի կարելի զինվորին տալ 5 կամ 10 հազար դրամ, իսկ նախարարի քարտուղարուհուն՝ 2 մլն․ Ա․ Ենոքյան

Չի կարելի զինվորին տալ 5 կամ 10 հազար պարգևավճար, իսկ ինչ-որ նախարարի քարտուղարուհու՝ 2 մլն, մի՞թե միայն պատգամավորներն են, իրենց խոսքերով, սթրեսի պայմաններում աշխատում, մի՞թե սթրեսային չի նույն բժշկի կամ զինվորի աշխատանքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների պարգևավճարների թեմային։ Նրա խոսքով՝ այս ամենը դեմոտիվացնում են զինվորին, ուսուցչին, բժշկին։

Ըստ նրա՝ ծանր աշխատանքը պետք է տեսանելի լինի բոլորի համար։ Կա նախատեսված գործակից, համաձայն որի, օրինակ՝ նախարարի աշխատավարձը նվազագույնի 12-ապատիկն է։ Ծանր և արդյունավետ աշխատանքի դեպքում իշխանավորները կարող են ստեղծել արդյունավետ համակարգ, որի դեպքում կբարձրանա նվազագույն աշխատավարձը, և ուրեմն՝ նաև իրենցը։ Թե չէ հայտարորւմ են, թե ծանր է միայն իրենց աշխատանքը, և աշխատավարձը բարձրացնում են զուտ մեխանիկորեն, ոչ թե տրաբանության մեջ։

  -Պարոն Ենոքյան, վերջին ընթացքում կրկին շատ է քննարկվում պարգևավճարների հարցը։ Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ դրանք օրինական վճարումներ են, որոնց իրենք արժանի են իրենց նվիրման ու մասնագիտական բարձր ունակությունների համար, միչդեռ ընդդիմախոսները դա համարում են կոռուպցիա։


- Ես լսել եմ, որ ինչ-որ որոշումներ, կարգադրություններ, նույնիսկ երևի օրենքներ կան դրա վերաբերյալ, բայց դրանք ամբողջովին հակաօրինական են, քանի որ հակասում են տարիներ ի վեր գործող պետպաշտոնյաների վճարման վերաբերյալ օրենքներին ու աշխատանքային օրենսդրությանը։ Շատ վաղուց, շուրջ 35 տարի առաջ ես աշխատում էի դպրոցում և մի աշակերտ ունեի, որն օրերով դասի չէր գալիս, հետո բերում էր իր ծնողների կողմից տրված ինչ-որ տեղեկանք, որ իր բացակայությունը հարգելի հաշվվի։ Հետո հասկացա, որ այդ անկարգ աշակերտը հենց ինքն էր գրում տեղեկանքները։ Հիմա մեր իշխանությունների գրած օրենքները, որի հիման վրա իրենք բյուջեից փող են վերցնում, հենց այդ աշակերտի կեղծ տեղեկանքի նման են։ Իհարկե, դա կոռուպցիա է։

- Որպես հիմնավորում է բերվում այն, որ իրենք ծանր աշխատանք են կատարում, դրա համար պետք է վարձատրվեն։ Նաև ասում են, թե բարձր աշխատավարձը նրա համար է, որ կաշառք չվերցնեն։

- Ծանր աշխատանքը պետք է տեսանելի լինի բոլորի համար։ Կա նախատեսված գործակից, համաձայն որի, ասենք՝ նախարարի աշխատավարձը նվազագույնի 12-ապատիկն է։ Ծանր և արդյունավետ աշխատանքի դեպքում իշխանավորները կարող են ստեղծել արդյունավետ համակարգ, որի դեպքում կբարձրանա նվազագույն աշխատավարձը, և ուրեմն՝ նաև իրենցը։ Թե չէ հայտարորւմ են, թե ծանր է միայն իրենց աշխատանքը, և աշխատավարձը բարձրացնում են զուտ մեխանիկորեն, ոչ թե տրաբանության մեջ։

Ինչ վերաբերում է կաշառք վերցնելուն, ապա այդ գործի վրա բռնված բազմաթիվ փոխնախարարները դրա լավագույն հերքումն են, գումարած կոռուպցիոն սկանդալից Ամերիկա փախած փոխնախարարուհին, գումարած մեզ բոլորիս սիրած Դավիթ Սանասարյանը։ Եվ դեռ պետք է հասկանալ, որ սա ամենը չէ, սրանք միայն այն դեպքերն և, որ բռնվել են, և այն քչերը, երբ իշխանությունը գնացել է բացահայտման։

-Որպես բարձր աշխատավարձի հիմնավորում է բերվում այն, որ իշխանավորները նվիրյալ բարձր պրոֆեսինալներ են։

-Ես տեսել եմ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը։ Ո՞վ է ասում, որ նա նվիրյալ է․ երևի միայն Արարատ Միրզոյանը։ Ասել է՝ դու նվիրյալ ես, առ էս մի քանի միլիոնը, ծախսիր։ Իհարկե, հիմնական մեղավորը այն ընտրողներն են, որոնք Նիկոլ Փաշինյանի խարիզմայի վրա Ազգային Ժողով բերեցին 88 անհայտ մարդու՝ դեռ չհաշված մյուս ֆրակցիաները, և սրանք հիմա ասում են, թե ինչ-որ բանի նվիրյալներ են։

Իսկ բարձր պորֆեսիոնալներին, ապա վերջերս վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանին աշախատանքից ազատելը, որը երևի ավիացիայի հետ կապ ունեցող վերջին մասնագետն էր կառավարությունում, ամբողջութամբ հերքում է այդ պնդումը։ Ո՞վ է ասել, որ պրոֆեսիոնալներ են, ո՞վ էր լսել նրանց մասին մինչև իշխանափոխությունը։

Անգամ այս միֆը հաստատելու համար լուր տարածվեց, թե Արսեն Թորոսյանին ԱՄՆ-ում 20 հազար դոլարանոց աշխատանք են առաջարկել, իսկ մեր նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալ նախարարը մերժել է առաջարկը։ Չեմ հավատում այդ պատմությանը, քանի որ Միացյալ Նահանգներում բժշկական աշխատանքի համար լիցենզիա է պետք, որը Թորոսյանը հազիվ թե ունենար։ Հետո, ինչո՞ւ նա պետք է թողներ իր 30 հազար պարգևավճարը և 36 հազար «ռոճիկը», ու գնար «ինչ-որ» 20 հազարանոց գործի։

Ինչի՞ համար արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ստացել 16 հազար դոլար պարգևավճարը, եթե այս «բարձր մասնագետը» անգամ մի գրագետ դիմում չի կարողանում ներկայացնել դատարան։

-Աշխատավարձերը բարձրացվեցին գաղտնի որոշմամբ, որոշ նախարարություններ մինչ այժմ էլ գաղտնի են պահում պարգևավճարների չափը։

-Դա բնական է, քանի որ բաձրացել է միայն իշխանական էլիտայի աշախատավարձը, և այդ փաստը փորձում էին գաղտնի պահել, քանի որ այն հարուցել է ոչ միայն շարքային բյուրոկրատների, այլև շատուշատ պետական ծառայողների զայրույթը։ Չի կարելի զինվորին տալ 5 կամ 10 հազար պարգևավճար, իսկ ինչ-որ նախարարի քարտուղարուհու՝ 2 մլն։ Սա դեմոտիվացնում է զինվորին, ուսուցչին, բժշկին։ Մի՞թե միայն պատգամավորներն են, իրենց խոսքերով, սթրեսի պայմաններում աշխատում։ Մի՞թե սթրեսային չի նույն բժշկի կամ զինվորի աշխատանքը։

Այս պետպաշտոնյաները, երբ աշխատանքի էին ընդունվում, չէի՞ն գիտակցում, որ, ասենք, նախարարի 500 հազարանոց աշխատավարձով չեն կարող ապրել։ Թե՞, այնուամենայնիվ, հույսը կոռուպցիայի վրա էին դրել։

Այս պարգևավճարները, գաղտնի բարձրացված անօրինական աշխատավարձերը ամենախայտառակ կոռուպցիաներն են։ Եթե ինչ-որ օլիգարխ 10 հազար դոլարի հարկից խուսափում է ու դրա համար էլ մի 1000 դոլարի էլ կաշառք է տալիս հարկայինի աշխատողին, նա ինձ համար ավելի բարոյական է, քան ասենք, 30 հազար պարգևավճար ստացած Արսեն Թորոսյանը։ Բիզնեսմենը, նախ, ինչ-որ բարիք է ստեղծել, որ շահույթ է ստացել, նաև նա գաղտնի է անում այդ գործարքը, գիտի, որ անօրինական է, ամաչում է։ Իսկ այս իշխանավորը նախ քանդեց ողջ առողապահական համակարգը, և այս ճգնաժամային օրերին դա ակնհայտ է դառնում, նաև իշախանավորները ցինիկաբար արդարացնում են բյուջեից իրենց վերցրած փողերը։ Երկուսն էլ թալանում են բյուջեն, բայց մեկը՝ ամաչելով, մյուսը՝ հպարտորեն։

Ողջ Հայաստանով պաստառներ կան կախած՝ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը։ Մոռացել են ավելացնել՝ բյուջեն էլ՝ իմ դրամապանակը։

Այս կոռուպցիայի պատճառն այն է, որ մեր բյուջեն, մեր բոլորի փողը, վստահել ենք մարդկանց, ովքեր չեն ամաչում այդ փողը տնօրինել ոչ թե ըստ օրենքի, այլ ըստ իրենց պատկերացումների։

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան