Сегодня: 06 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանի և ընտրողների միջև գժտության պատճառ է դարձել․ «Կոմերսանտ»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անսպասելիորեն լարվածություն է հաղորդել Լեռնային Ղարաբաղում հակամարտության պլանավորված քննարկմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից մի քանի ժամ առաջ նա ասել է, որ դեռ նախորդ տարի Մոսկվայում կողմերը համաձայնեցրել են որոշ փաստաթղթեր, որոնք «ենթադրում են առաջընթաց դեպի կարգավորումը՝ հիմնված փուլային մոտեցման վրա»: Հայաստանում այս խոսքերը քննադատության ալիք են բարձրացրել հանրապետության իշխանությունների հասցեին: Ավելի վաղ Երեւանում պնդում էին բացառապես ղարաբաղյան կարգավորման փաթեթային մոտեցման մասին, երբ տարածքի ապագա կարգավիճակը նախօրոք է ամրագրվում, եւ ոչ մի նոր փաստաթղթի մասին չէր տեղեկացվում, News.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Կոմերսանտը»:

 Երեքշաբթի օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Էլմար Մամեդյարովը հերթական բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ինչպես գրեթե բոլոր վերջին միջազգային իրադարձությունները, դրանք անցկացվել են տեսակապի ձեւաչափով: Ընդ որրում, որեւէ նշանակալի առաջընթացի, ինչպես եւ սպասվում էր, հասնել չի հաջողվել: Երկու կողմերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են․ «կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում» հրադադարի պահպանումը ավելի կարոր նշանակություն է ձեռք բեռրում։ Մոնիթորինգը, որը ԵԱՀԿ-ն անցկացրել է շփման գծում, ստիպված էին դադարեցնել դեռեւս մարտ ամսին, իսկ դա նշանակում է, որ ցանկացած սադրանք կարող է հանգեցնել ավելի ծանր հետեւանքների, քան սովորաբար: Բացի այդ, տեսակոնֆերանսի մասնակիցները հաստատել են, որ իրենք շարունակում են նախապատրաստվել անձնական հանդիպմանը, սակայն թե երբ հնարավոր կլինի այն անցկացնել, դեռեւս հայտնի չէ։

Ադրբեջանի ԱԳՆ-ը, իր հերթին, մատնանշել է Լեռնային Ղարաբաղի շուրջ «բանակցությունների ակտիվացման» անհրաժեշտությունը: Սակայն, դա արդեն այժմ նկատվում է․ օրինակ՝ 2019թ․ կողմերը հանդիպել են հինգ անգամ, երբեմն նստել են մինչեւ ուշ գիշեր, իսկ 2020թ․ առաջին հանդիպումը տեւել է ընդհանուր առմամբ տասը ժամ եւ անվանվել է «ամենաինտենսիվը» վերջին տարիներին: Ընդ որում, յուրաքանչյուր հանդիպումից հետո կողմերը հանդես էին գալիս իրար նման, բավական սուղ հայտարարություններով: Փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ խայթոցների փոխանակումը նույնպես ցույց է տալիս, որ կողմերը չեն պատրաստվում որեւէ փոխզիջման գնալ:

Սակայն, ինչպես հետեւում է երեքշաբթի օրը Ա. Մ. Գորչակովայի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված կլոր սեղանի (այն նույնպես առցանց էր անցկացվում) ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ելույթից, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Պատասխանելով ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխտնօրեն Գյուլնարա Մամեդզադեի հարցին, պարոն Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կանոնակարգող այլ փաստաթղթերի թվում, «կան նախագծեր, որոնք մեկ տարի առաջ, անցյալ տարվա ապրիլին, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ համանախագահների մասնակցությամբ, տարածվել են եւ այժմ ակտիվորեն քննարկվում են»: Նախարարը հստակեցրել է, որ «այդ փաստաթղթերը ենթադրում են առաջընթաց դեպի կարգավորումը՝ հիմնված փուլային մոտեցման վրա»:

Առաջին փուլում, ըստ պարոն Լավրովի, այս պլանը ենթադրում է «առավել արդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաարգելափակում»:

Ղարաբաղյան կարգավորման փաթեթային մոտեցումը ենթադրում է բոլոր փոխզիջումների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համաձայնեցում, իսկ փուլային մոտեցումը թույլ է տալիս այս գործընթացը ձգձգել: Օրինակ՝ սկզբում Ադրբեջանի վերահսկողությանն է վերադարձվում խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շուրջ «անվտանգության գոտուց» ընդամենը երկու շրջան, այնուհետեւ Ադրբեջանը ապահովում է տնտեսական շրջափակման վերացումը, որից հետո կողմերը անցնում են տարածքի կարգավիճակի քննարկմանը: Ընդ որում, Երեւանը գրեթե միշտ պնդում էր փաթեթային մոտեցուման վրա՝ փուլային մոտեցումը չափազանց ռիսկային համարելով՝ հանված տնտեսական շրջափակումը հեշտ է վերականգնել, իսկ տարածքները հետ ստանալ կարելի է միայն ռազմական ճանապարհով:

Ինչ վերաբերում է պարոնայք Մնացականյանի եւ Մամեդյարովի 2019-ի ապրիլին Մոսկվայում Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայացած հանդիպմանը, այն իսկապես նշանակալի էր, սակայն ոչ մի «փուլային մոտեցում ենթադրող փաստաթղթերի»մասին դրա արդյունքներով չի հաղորդվել: Փոխարենը կողմերը պայմանավորվել են լրագրողների փոխադարձ այցերի եւ վստահության ամրապնդմանն ուղղված այլ մարդասիրական քայլերի շուրջ: Նշենք, որ 2019-ի աշնանը հայ լրագրողներն իսկապես այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստան:

Այնուամենայնիվ, Հայաստանում պարոն Լավրովի խոսքերն արդեն նախապատրաստված փաստաթղթերի վերաբերյալ ընկալել են որպես երկրի իշխանություններին վարկաբեկող կարեւոր արտահոսք։

Զոհրաբ Մնացականյանը փորձել է հարթել իրավիճակը, սակայն, այնուամենայնիվ, շրջանցել է անցյալ տարվա բանակցությունների թեման` Մոսկվայի եւ Բաքվի հետ գաղտնի պայմանավորվածությունների ավելի շատ կասկածներ առաջացնելով: Հետաքրքիր է, որ Բաքվում նույնպես այս թեման բավական խուսափողական են մեկնաբանել: «Սերգեյ Լավրովի դիրքորոշումը հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից, որոնք բազմիցս եւ հետեւողականորեն բարձրաձայնել են դա հակամարտության կարգավորման բոլոր մակարդակներում ու փուլերում», - միակ բանը, որ «Կոմերսանտ» -ին ասաց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան:

«Այո, այս մեկնաբանության մեջ (Սերգեյ Լավրով-ի «Կոմերսանտ») հղում կար բազմաթիվ փաստաթղթերի՝ սկսած Կի Ուեսթից (քաղաք Ֆլորիդայում, որտեղ 2001 թ. տեղի են ունեցել Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններ-«Կոմերսանտ») մինչեւ վերջերս,- ասաց նաեւ պարոն Մնացականյանը,- Խոսք կար նաեւ այն մասին, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում այս երկու տարիներին: Նման մոտեցումներ հայտնվել էին 2014, 2016 թվականներին, եւ այդ մոտեցումները անընդունելի էին հայկական կողմերի համար (այսինքն`Երեւանի եւ Ստեփանակերտի-«Կոմերսանտ»): 2018 թվականից քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումներով եւ գնահատականներով: 2014թ․ առաջարկված տարբերակը այսօր բանակցությունների սեղանին չէ»:

«Նախարար Մնացականյանը փաստորեն չհերքեց իր ռուս գործընկերոջ հայտարարությունը նոր նախագծի վերաբերյալ, որը կողմերին ներկայացվել է դեռեւս անցյալ տարվա ապրիլին: Հետեւաբար, մենք խստորեն դատապարտում ենք ներկա իշխանությունների մինչ այսօր արված մոլորության մեջ գցող եւ անազնիվ բազմաթիվ հայտարարությոնները՝ բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ», - ասում է մինչ 2018թ «թավշյա հեղափոխությունը» իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հարցերը հիմնականում վերաբերում են ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, այլ հայկական ԱԳՆ-ին,- «Կոներսանտի հետ զրույցում նույն միտքը շարունակեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը. Պետք է հասկանալ ընթանու՞մ է արդյոք ղարաբաղյան հիմնահարցի կզրգավորման վերաբերյալ որոշակի փաստաթղթի քննարկում, եւ ինչ հարցեր են քննարկվում: Առաջին տեղում պետք է դրվի Արցախի Հանրապետության դե ֆակտո անկախության իրավական լեգիտիմացման հարցը: Մնացած հարցերը քննարկման ենթակա են հետագայում, երբ օրինականորեն ճանաչված Արցախի անկախ Հանրապետությունը ինքը կորոշի ինչպես եւ ինչի շուրջ պայմանավորվել»:

Ընդ որում, ներկայում իշխող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները հաստատում են, որ որեւէ բացահայտում տեղի չի ունեցել:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը համընդգրկուն էր եւ առավել քան պարզ, - Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը,- Ներկա պահին բանակցային սեղանին չկա որեւէ փաստաթուղթ: Վերջին երկու տարիներին մեր սկզբունքային դիրքորոշումներն արտահայտվել են բաց եւ անկեղծ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»:

«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении