Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պոպուլիստական ճառերով կոչնչացնենք կոմունալ վարձերը վճարելու մշակույթը. Արա Գալոյան

Մեր չինովնիկների պոպուլիստական խոսք ու զրույցը վտանգեց մի համակարգ, որ չափազանց թանկ գնով էր ձեռք բերվել: Այս մասին իր հոդվածում գրել է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը, ով իր հոդվածը վերնագրել է՝ պոպուլիզմն ու մշակույթը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հերթական լայվերից մեկում պարզվեց, որ վարչապետը տեղյակ է հայաստանցիներիս կոմունալ վճարները բարեխիղճ կատարելու մշակույթ ունենալու մասին: Այդ մշակույթը ոչ մի երկիր հենց այնպես նվեր չի ստացել: Ցանկության դեպքում կարելի է այդ մասին կարդալ Արեւմտյան երկրների տնտեսության պատմությունների գրքերում:

Մեր երկրում այս մշակույթ-համակարգը ձեւավորվեց էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հետ: Ավելի ճիշտ էներգետիկ ճգնաժամը հաղթահարվեց այդ մշակույթի կայացման շնորհիվ: Հիմա քչերն են հիշում, որ 1996 թվականի գարնանը ճգնաժամի հաղթահարումը սկսվեց Ավան թաղամասում: Էներգետիկները Ավան թաղամասի բարձրահարկ շենքերի բնակչությանը առաջարկեցին պայմանագիր կնքել, որով պարտավորվում էին օրական 18 ժամ անխափան էներգամատակարարում՝ վճարման դիմաց: Մի քանի տարի շարունակ օրերով էլեկտրաէներգիա չստացած, ապա 2, 4 կամ 6 ժամ հոսանքով «բավարարվող» բնակչության համար 18 ժամն ընդունելի խոստում էր:

Էներգետիկներն իրենց խոստումը կատարեցին: Կամաց-կամաց ավելացան պայմանագիր ստորագրած «բարձրահարկերը»: Ու ընդամենը երկու-երեք ամսում պարզվեց, որ Հայաստանում արտադրվող հոսանքը լիովին բավարար է թե՛ բնակչության, թե՛ տնտեսության կարիքների համար: Որովհետեւ խիստ վերահսկվող համակարգ էր ներդրվել:

«Լեւի լույս» կոչվածը նվազագույնի էր հասցվել, իսկ բոլոր սպառողները բարեխիղճ վճարում էին օգտագործած էներգիայի դիմաց: Հարկավոր էր նաեւ արձանագրել, որ դա արվեց եւ՛ էներգետիկ կառույցների, եւ՛ պետական, եւ՛ բնակչության ֆինանսական ներդրումների հաշվին: Չի կարելի ասել, որ այս ամենը հեշտ ու հանգիստ ձեռք բերվեց: 90-ականների երկրորդ կեսի մամուլում կարելի է բազմաթիվ օրինակներ գտնել, թե ինչպես սպառած էլեկտրաէներգիայի վարձը չէին վճարում այսպես ասած «առանձնատների» թաղամասերը (Սարի թաղ, Կոնդ եւ այլն), ինչպես նաեւ շատ բարձրաստիճան չինովնիկներ ու նրանց մերձավորներ:

Օրինակներ այն մասին, որ կուտակված հարյուր հազարավոր դրամ պարտքերը չէին վճարում, ասենք, այդ պահին գործող վարչապետի հայրը, էլեկտրաէներգիայի սակագինը որոշող պետական հանձնաժողովի նախագահը կամ ՆԳՆ փոխնախարարը: Կարելի էր ենթադրել, որ պետական որոշում էր ընդունվել՝ հանձնարարել էներգետիկներին տեղեկատվության արտահոսք կազմակերպել ու փաստեր տրամադրել լրատվամիջոցներին: Պարզ սպառողների անկարգության հարցն ավելի հեշտ էր լուծվում՝ նույն անջատումներով:

Միով բանիվ երկու-երեք տարում հաջողվեց ներդնել վճարումների բարձր մակարդակ ունեցող համակարգ: Համակարգ, որ միջազգային կառույցներն էներգետիկ բարեփոխումների լավագույն օրինակներից համարեցին: ՌԴ էներգետիկ ոլորտի հանրահայտ ղեկավար Չուբայսն իր ելույթներում անընդհատ Հայաստանի օրինակն էր բերում ու չթաքցրած նախանձով խոսում սպառած հոսանքի դիմաց վճարելու մեր՝ հայաստանցիներիս ունեցած բարձր մշակույթի մասին:

Հետո համապատասխան կազմակերպության, պետական ու բնակչության ֆինանսական ներդրումների հաշվին գազամատակարարման համակարգը ձեւավորվեց: Այստեղ եւս պահպանվեց վճարումների պարտադիր համակարգը: Գազամատակարարման ընկերությունները, էլեկտրաէներգիա արտադրող, փոխանցող ու բաշխող ընկերությունները մեր երկրի խոշորագույն հարկատուներն են: Առաջին հերթին սպառողների վճարումների բարեխիղճ մշակույթի հաշվին, եթե կուզեք: Մի բան, որ առ այսօր չի հաջողվում ներդնել ջրամատակարարման ոլորտում: Ջրի 80 տոկոսանոց կորուստները դրա ապացույցն են: Այստեղ հնարավոր չեղավ կիրառել «Վճարիր, թե չէ կանջատենք» բանաձեւը:

Ուստի նույնիսկ համավարակը չի կարող լինել պոպուլիզմի արդարացման պատճառ: Հոսանք ու գազ կա, որովհետեւ վճարում ենք: Ավելի ճիշտ՝ սպառողը վճարում է: Խոցելի խավերին օգնելու կոնկրետ քայլեր է պետք կատարել: Այլապես պոպուլիստական ճառերով կոչնչացնենք կոմունալ վարձերը վճարելու մշակույթը: Մշակույթ, որի ձեռք բերման համար 90-ականներին շատ թանկ ենք վճարել՝ պարզ սպառողից մինչեւ պետություն:

Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան