Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Թավշյա հեղափոխությունը» նոր շունչ է ստացել կոմիքսների գրքում

Նախորդ տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն ամփոփվել են ՄԱՅՐՈ թիմի «Թավշյա հեղափոխություն» կոմիքս գրքում: Այն հիմնված է հեղափոխության գործող կերպարների հետ զրույցների և գործողությունների ընթացքում արված ուղիղ հեռարձակումների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 12-ին «Զանգակ» գրախանութում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Հայաստանում կոմիքսներն այնքան էլ լայն տարածում չունեն, և մենք ցանկացանք  այդ ժանրը ճանաչելի դարձնել: Այդ նպատակով պետք էր անդրադառնալ արդիական թեմաների: Ավելի էպիկ սյուժե, քան հեղափոխությունն էր, անհնար էր գտնել, բացի այդ մեր թիմն ակտիվ մասնակցել է հեղափոխական գործողություններին»,-գրքի ստեղծման նախապատմությունը ներկայացրեց ՄԱՅՐՈ թիմի անդամ Քրիստինե Ասլանյանը:

Նա շեշտեց, որ գրքում չկա քաղաքականություն.  այնտեղ ներկայացվում է խաղաղության պատմություն, ասվում է, որ հնարավոր է փոփոխություններ իրականացնել առանց որևէ բռնության:

«Գիրքն առաջին հերթին կարող է հետաքրքրել հեղափոխության մասնակիցներին, ջատագովներին, մարդկանց որոնք ցանկանում են վերապրել այդ օրերը, կոմիքսասեր հասարակությանը և այն մարդկանց, որոնք ցանկանում են ծանոթանալ մեր երկրում կատարված իրադարձությանը: «Թավշյա հեղափոխությունը» լույս է տեսել հայերենով, ռուսերենով և անգլերենով»,-եզրափակեց Ասլանյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով` գրքի վրա բավականին մանրակրկիտ աշխատանք է տարվել: «Գրքի հենց սկզբում փոքր հատված կա, որը պատմում է մեր երկրում 2008 թվականին տեղի ունեցած դեպքերի մասին: Ենթադրում եմ, որ հեղինակները կարծում են` հեղափոխությունը սկսվել է դեռ այդ ժամանակներից»,-ասաց նա:

Հակոբյանը հավելեց, որ կոմիքսներով հիմնականում հետաքրքրվում են պատանիները, և եթե նրանք ցանկանան գնել այս գիրքն ու կարդալ այն, ապա մտահաղացումը ստացվել է:

«Թավշյա հեղափոխություն» կոմիքս  գիրքը պատմում է Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք «հեղափոխություն» բնորոշումը ստացան հասարակական լայն շերտերի կողմից: Գրքում պատմություն է ոչ թե քաղաքական կերպարների, երկրում քաղաքական իրավիճակի զարգացման հեղափոխության կամ իշխանության փոփոխության մասին, այլ խաղաղության ու ժողովրդի կամքի` խաղաղությամբ հաղթանակի մասին:

ՄԱՅՐՈ թիմը ստեղծում է հայկական կոմիքսներ: Թիմի նպատակն է վեր հանել հայկական ու համամարդկային արժեքները կոմիքսների օգնությամբ և դրանք մատուցել աշխարհին: Որպես ժանր կոմիքսները զարգացած են ամբողջ աշխարհում. դրանք այժմ համարվում են ամենաընթերցվողն ու ամենատարածվածը:

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները