Այսօր՝ 29 մայիսի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գործող իշխանությունը, իր ապիկարությունն ու հանցավոր անգործությունը խոստովանելու փոխարեն, մեղքը բարդում է հասարակության վրա. Սասնա ծռեր

Գործող իշխանությունն ապիկարություն ցուցաբերեց նաև համավարակի դեմ պայքարում: Այս մասին ասվում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության տարածած հայտարարության մեջ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

« Իշխանության ապիկարության հետևանքները հնարավորինս մեղմել ինքնակազմակերպմամբ

Գործող իշխանությունը ապիկարություն ցուցաբերեց նաև համավարակի դեմ պայքարում։

Նրա անպատասխանատու վարքի և անկարողության պատճառով համավարակի դեմ պայքարը դարձավ ձևական ու անլուրջ, ուստի կիրառվող կարանտինային և այլ սահմանափակումները կրկնակի վնաս հասցրեցին։

Ինչպես մյուս երկրներում, մեր երկրում ևս սահմանափակումները պետք է տնտեսական վնասի դիմաց առողջապահական օգուտ տային։

Սակայն Հայաստանում իշխանության մեղքով և՛ տնտեսական կորուստ եղավ, և՛ համավարակի թափը չկոտրվեց։

Կրկնակի ցավալի է, որ իշխանությունը, իր ապիկարությունն ու հանցավոր անգործությունը խոստովանելու փոխարեն, մեղքը բարդում է հասարակության վրա։

Իշխանությունն իր անհեթեթ ու անտրամաբանական վարքով և որոշումներով, բացասական անձնական օրինակով, ինչպես նաև անարդար և մեծավ մասամբ հավելյալ սոցիալական շփում պարտադրող սոցիալ-տնտեսական լուծումներով բացառեց սահմանափակումներից ակնկալվող առողջապահական արդյունքները։

Միայն այն հանգամանքը, որ համավարակի ժամանակ Արցախում հանուն Կրեմլի շահի անցկացվեցին տեղական մաֆիայի վերարտադրության ապօրինի ընտրություններ, բավարար էր անլրջություն և բախտի քմահաճույքին հանձնվելու տրամադրություն տարածելու համար։

Հայտնվելով տնտեսական և հակահամավարակային զույգ ճակատներում ձախողման փաստի առաջ, իշխանությունն ստիպված վերացնում է սահմանափակումները՝ ժողովրդին մատնելով անորոշության և համավարակի ծավալուն բռնկման վտանգի։

Բոլորս տեսնում ենք, որ համավարակը թափ է առնում. օրեցօր հիվանդացածների ռեկորդային թվերի մասին ենք լսում, թերևս արդեն չկա մեկը, որ չունենա հիվանդացած ծանոթ կամ բարեկամ։ Կասկած չկա, որ ներկայումս գտնվում ենք համավարակի բուռն տարածման ժամանակահատվածում։

Նման իրավիճակում պետք է հույսը դնենք մեզ վրա։

Կոչ ենք անում մեր ժողովրդին՝ տուրք չտալ հիվանդությունը ժխտող անհեթեթ տեսակետներին, գիտակցել վտանգի լրջությունը, ինքնակազմակերպվել, պահպանել հիգիենայի ու սոցիալական հեռավորության կանոնները, հատկապես զգույշ լինել տրանսպորտում, աշխատավայրում և այլ փակ տարածքներում, հնարավորինս տեղաշարժվել ոտքով, օգնել կարիքավորներին, իսկ հիվանդության ախտանշաններ զգալու կամ հիվանդի հետ շփման դեպքերում ինքնամեկուսանալ և տեղեկացնել պատկան կառույցներին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

17 մայիս 2020 թ., Երևան»:

Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ) Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ) Երևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում «Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Նավթի գները նվազել են Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Արթուր Վանեցյանը կարևորում է երկրի վարկանիշի պահպանման հարցը Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերևից են նայում Զանգեզուրին․ Վլադիմիր Գասպարյան Կորոնավիրուսից մահացածների և վարակված պացիենտների թիվը՝ այսօրվա դրությամբ Իշխանությունն անցել է սպառնալիքների. Արմեն Այվազյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահվան դեպքերինը՝ 157 «Սա մոտեցում չէ, իրական պայքար չէ, այլ պայքարի իմիտացիա». Հայկ Ֆարմանյան Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր․ Կաթողիկոսի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն «Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. ԿԳՄՍ նախարար Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am Մայրը խեղդել է իր 9-ամյա աուտիկ որդուն ջրատար խողովակի մեջ (տեսանյութ) Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ) YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է Չինաստանի իշխանություններին քննադատող մեկնաբանությունները․ Verge USArmenia TV-ի նկարահանած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալը հասանելի է նաև YouTube-ում