Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արտակարգ. 34-ամյա տղամարդը նռնակը ձեռքին սպառնացել է պայթեցնել ոստիկանության վարչական շենքն ու սպանել ոստիկաններին

«Առաջին լրատվական»-ը գրում է.  

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Պ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Շահվերդյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ 1985 թվականին ծնված Արմեն Պ.-ն ռազմամթերք հանդիսացող՝ ձեռքի բեկորային մարտական նռնակ գտնելով և այն ապօրինի կրելով՝ 2019 թվականի օգոստոսի 1-ին, ժամը  21-ն անց 20-ին ալկոհոլ օգտագործած վիճակում մոտեցել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական շենքին: Նա նռնակը ցուցադրել է ոստիկանության չորս ծառայողների, սպառնացել է պայթեցնել նրանց ու ոստիկանության վարչական շենքը, այսինքն՝ ոստիկանության ծառայողներին տվել է սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև ոստիկանության վարչական շենքը պայթեցնելով՝ գույքային վնաս պատճառելու սպառնալիքներ: Ոստիկանության ծառայողներ Ալավերդյանն ու Դադալյանը վնասազերծել են սպառնացողին, նրա ձեռքից վերցրել են նռնակը: Այս դրվագով Արմեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ռազմամթերք պահելու և սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասով: Հարուցված քրեական գործով Արմեն Պ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս գործի քննությունն ընթացքի մեջ էր, երբ Արմեն Պ.-ի հետ կապված՝ նոր միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացու ահազանգով 2019 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը  15-ն անց 25-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժնի տեսուչներ Գրիգորյանն ու Լալայանը գնացել են դեպքի վայր բնակարան: Պարզվել է, որ այդ բնակարանի բնակիչ Արմեն Պ.-ն վնասել է խոհանոցի գույքը ու ինքնավնասում է կատարել: Ոստիկանության տեսուչները պահանջել են, որ Արմեն Պ.-ն դադարեցնի հակաիրավական գործողությունները, սակայն վերջինս շարունակել է վնասել տան գույքը՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող տեսուչին տալով սեռական բնույթի հայհոյանքներ ու ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ: Ըստ մեղադրանքի՝ Արմեն Պ.-ն ջարդված ապակու կտորը ձեռքին մոտեցել է ոստիկանության տեսուչին ու պահանջել է հեռանալ իր տանից՝ հակառակ դեպքում սպառնալով ապակիով վնասել նրան: Տեսուչը փակել է խոհանոցի դուռը, իսկ Արմեն Պ.-ն, ըստ մեղադրանքի, տարբեր առարկաներ է նետել դռան ուղղությամբ ու ջարդել է դռան ապակին, ինչից հետո ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու դուրս են բերել տանից: Սկզբում տեղափոխել են Գորիսի հիվանդանոց, ապա բերման են ենթարկել ոստիկանություն ու արգելանքի տակ են առել: Այս դրվագով Արմեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Դատարանում Արմեն Պ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարած արարքների համար: Դատարանը հաշվի է առել, որ տուժողները՝ ոստիկանության ծառայողները, ներել են ամբաստանյալին, վերջինս ընդունում է մեղքն ու զղջում է: Որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը դիտել է հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Դատարանն արձանագրել է, որ ալկոհոլի օգտագործումը Արմեն Պ.-ի կողմից հանցավոր արարքներ կատարելուն նպաստող պայման է եղել: Դատարանը հաշվի է առել Արմեն Պ.-ի կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ նրան մեղսագրված արարքներն ընդգրկված են ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների շարքում: Դատարանը եզրահանգել է, որ Արմեն Պ.-ի ուղղումը հնարավոր չի լինի առանց նշանակված պատիժը իրապես կրելու, այսինքն՝ անթույլատրելի է համարվել պայմանական դատապարտության կիրառումը: Արմեն Պ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված երեք արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին, 137 հոդվածի  1-ին, 316 հոդվածի 1-ին մասերով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել  3 տարի իրական ազատազրկում: Պատժի սկիզբը՝ 2019 թվականի հոկտեմբերի  24-ից: Պատիժը կրելու ընթացքում Արմեն Պ.-ն հարկադիր բուժում կստանա ալկոհոլամոլությունից: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործով մեղադրող դատախազը՝ խնդրելով պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով, Արմեն Պ.-ին մեղավոր ճանաչել մեղսագրված երեք արարքների համար ու վերջին հաշվով դատապարտել ոչ թե 3, այլ 5 տարի իրական ազատազրկման:

Շարունակությունն՝ այստեղ

 

Աղբյուր՝

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Իշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը