Այսօր՝ 06 հունիսի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՏԱՍՍ-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի պապի մասին ռուսական ԶԼՄ-ների կեղծ հոդվածներին

Ռուսական մի շարք ինտերնետային կայքերում հրապարակումները, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական Մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ, սուտ են և հետապնդում են քաղաքական նպատակներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող նման կեղծ տեղեկությունների տարածումը, հատկապես Մեծ Հաղթանակի տարեդարձի տարում, սրբապղծություն է»,- ընդգծել է Մանե Գևորգյանը։

Վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ «այն փաստը, որ որպես հիմք են վերցվել այն տվյալները, որոնք մանրամասն ուսումնասիրության չեն ենթարկվել արժանահավատության համար, խոսում է կամ անփույթ վերաբերմունքի, կամ այդ հրապարակումների կողմնակալության մասին»։

«Մենք ցավում ենք, որ որոշ ռուսական ԶԼՄ-ներ հրապարակել են այսպիսի չհաստատված նյութեր՝ օգտագործելով հռետորաբանություն, որը դիտավորյալ տարածվում է որոշակի շրջանակների կողմից ՝ զուտ քաղաքական նպատակներով»,- նշել է Գևորգյանը:

Վարչապետի մամուլի խոսնակն ավելացրել է. «Աղբյուրների տարածվածության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս կեղծարարության նախաձեռնողները նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական եղբայրության միջև»։ Գևորգյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, ոչ թե «ոմն Նիկոլայ Վարդանի Փաշինյան», որի անունը հիշատակվում է հրապարակումներում։

«Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պապի լուսանկարը «Նիկոլ Առաքելի Փաշինյան» վերնագրով: Նրան նաև կարելի է գտնել ՌԴ ՊՆ տվյալների շտեմարանում՝ Կարմիր բանակի սերժանտի զինվորական կոչումով»,- ասել է նա։

Թշնամիների հետ պայմանավորվողը․ երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «դարի հանդիպումը» Վորոնեժում կալանվել է հայկական մաքսանենգ ծխախոտով բեռնված հերթական օդանավը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները Պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են․ Արփինե Հովհաննիսյան Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․մինչև այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է․ Էլինար Վարդանյան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կոչ է անում համախմբել Տիկին Մակունցը մի ֆրակցիա չի կարող ղեկավարել, ժողովրդի անունից է խոսում. Գագիկ Համբարյան Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի. Փաշինյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում․ Անդրանիկ Թևանյանը՝ վարչապետի խոսնակի հայտարարության մասին Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանին /տեսանյութ/ «Աղետը պետք է կանխել համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց 547 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Տիգրան Ավինյան, Էդուարդ Մարտիրոսյան, Արսեն Թորոսյան. Ովքեր են ազատվելու պաշտոնից. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանը կառավարությանը կոչ է անում վերջ տալ քաղաքական շանտաժին. Իվետա Տոնայան Պաշտոնի «բազարներն» Արցախում շարունակվում են. Հրապարակ Գագիկ Ծառուկյանը՝ կոնսենսուս ու կոնսոլիդացիայի կենտրոն Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները․ «Ժողովուրդ» ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am