Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երբ մասնավոր լաբորատորիաներն անվճար էին աշխատում, լավն էին, երբ որոշեցին անվճար չաշխատել, Առողջապահության նախարարությունը արգելեց կորոնավիրուսի թեստ իրականացնել. ռեկետի հոտ է գալիս. Հ. Մանասյան

Այն ժամանակ, երբ մասնավոր լաբորատորիաներն անվճար էին աշխատում, լավն էին, համապատասխանում էին ստանդարտներին, երբ որոշեցին, որ այլևս անվճար չեն աշխատելու, Առողջապահության նախարարությունը արգելեց նրանց կորոնավիրուսային վարակի ստուգում իրականացնել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց  բժիշկ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը`խոսելով Առողջապահության նախարարության այն որոշման մասին, ըստ որի՝  մասնավոր լաբորատորիաների կողմից կորոնավիրուսային վարակի ստուգումն արգելվում է:

«Սկզբում մասնավոր լաբարատորիաներն աշխատում էին, օգնում էին Առողջապահության նախարարությանը և աշխատում էին անվճար: Առողջապահության նախարարությունը նրանց տալիս էր թեստերը, և նրանք իրականացնում էին աշխատանքները: Նախարարությունը մասնավորապես աշխատում էր  «Աստղիկ» բ/կ-ի և «Պրոմ-Տեստ» ախտորոշման լաբորատորիայի հետ: Լաբորատորիաները չէին վճարվում աշխատանքի համար»,- ներկայացրեց նա:

Մանասյանը նշեց, որ նախարարությունը չի մանրամասնել, թե ինչու են լաբորատորիաներն անվճար աշխատում, ըստ նրա՝ ասում էին՝ իրենց հարցրեք: Նա ներկայացրեց, որ իր տեղեկություններով՝ «Պրոմ-Տեստ» ախտորոշման լաբորատորիայից  ասել են, որ չեն կարող անվերջ անվճար աշխատել, որից հետո նախարարությունը որոշել է, որ լաբարատորիաները   կորոնավիրուսի վարակի ստուգում չեն իրականացնելու:

«Այս ամենից ռեկետի հոտ է գալիս, մարդուն անվճար աշխատեցնում ես, հետո նեղանում ես անվճար չաշխատելու համար ու ընդհանրապես արգելում ես աշխատել: Ըստ իմ հավաստի աղբյուրների՝ մյուս շաբաթ Հայաստան են գալու թեստեր, որոնք 98-99 տոկոս ճշտությամբ ցույց են տալու, թե մարդը տարել է կորոնավիրուսային հիվանդություն, թե՝ ոչ: Այս դեպքում պարտադիր է, որ լաբորատորիաներն ազատ թեստավորեն, որովհետև շատերն են ուզում իմանալ իմունիտետ ունե՞ն, թե ոչ, բայց հնարավոր է, որ սա էլ արգելեն»,- շեշտեց բժիշկը:

Մանասյանը դիտարկմամբ՝ նախարարությունը պետք է այս հարցով պարզաբանում տա: Բժիշկը նաև անդրադարձավ այն խոսակցություններին, որ լաբորատորիաների չաշխատելու որոշումը կապված է թեստերի որակի հետ և ասաց, որ դա չի կարող լաբորատորիաների խնդիրը լինել, քանի որ նախարարությունն է այդ թեստերը նրանց տրամադրել:

«Առողջապահության նախարարությունը հաստատել է, որ մի քանի լաբորատորիաների աշխատանքը համապատասխանում է սահմանված ստանդարտներին: Եթե կան, որ չեն համապատասխանում, կարող եք դրանց աշխատանքն էլ վերահսկել ու մի քանի շաբաթում խնդիրը լուծել, քանի որ կարծիք են հայտնում, որ այս իրավիճակը տարիներ է տևելու: Չի կարելի նման սահմանափակումներ դնել»,- դիմելով Առողջապահության նախարարությանը՝ նշեց Մանասյանը:

Անդրադառնալով այսօր վարակակիրների թվի 351-ով ավելանալուն, բժիշկը շեշտեց, որ սա 1.5 ամիս անիմաստ արտակարգ դրություն հայտարարելու պատճառով է: «Պարզ է դառնում, որ անիմաստ էին այն աշխատանքները, որոնք իրականացնում էին: Առաջին օրվանից ինչ ասել եմ և ինչ սկզբունք, որ առաջ եմ քաշել, մինչև հիմա պահպանվում է, իսկ իրենք չգիտեմ՝ քանի անգամ իրենց մոտեցումները փոփոխեցին ու ոչնչի չհասան»:

Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22