Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վարչապետի մոտ այլեւս չեն ստացվում ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ուղերձները․ անհանգիստ եմ նրա համար․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անանուն հոդվածագիրն իր ընտանեկան զլմում հերթական «կոնցեպտուալ» հոդվածն է հրապարակել, այս անգամ՝ «ընդդիմության մոտ քաղաքական օրակարգի բացակայության» մասին։

Ես, իրականում, շատ անհանգիստ եմ իր համար։

Նախորդ օրվա տապալված ասուլիսից հետո նման անատամ հրապարակումը վկայում է, որ իր մոտ այլեւս չեն ստացվում ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ուղերձները։

Ամբողջ հոդվածում ազնիվ է ընդամենը մեկ միտք՝ ընդդիմություն ասելով Փաշինյանն ի նկատի ունի բացառապես արտախորհրդարանական սպեկտրը, այսպիսով խոստովանելով, որ խորհրդարանում օրերս դառը սուրճ է խմել մեծ առումով, իր դաշնակիցներից մեկի հետ, ում ամեն գնով փորձում էին կառգել «ընդդիմության առաջնորդ»

Հիմա հոդվածի բուն բովանդակության մասին։

1. Քաղաքագիտական գիտելիքների պակա՞սն է պատճառը, թե դիտավորյալ ժոնգլյոռությունը, բայց Փաշինյանը հետեւողականորեն խառնում է քաղաքական օրակարգ եւ ծրագիր հասկացությունները։

2. Ինքնին ֆանտաստիկայի ժանրից է, երբ գլոբալ պոպուլիզմի լոկալ մարտիկը խոսում է քաղաքական բովանդակության մասին, քանզի Նիկոլը, քաղաքական ֆանֆառոնությունից բացի, որեւէ այլ նախասիրություններով աչքի չի ընկել։ Պոպուլիզմն ու բովանդակությունն անհամատեղելի են նույնքան, որքան Բռջոնին եւ Հեգելը, սեխն ու կաթը, կոռոնավիրուսն ու ալկոգելը։

3. Քաղաքականության մեջ «-իզմերը» մերժողը , սեփական քաղաքական շահերին արժեքներ մատաղ անողը չուներ եւ չի կարող ունենալ որեւէ սկզբունք։ Այս եռաչափ աշխարհում Հայաստանը չունի այդքան «տափակ» քաղաքական վեկտորի շռայլություն։

4. Փաշինյանական կառավարության ծրագիրը գրոտեսկային խառնուրդ է՝ արտաքինից պարտադրված քայլերի, սեփական պարզունակ մտքերի եւ նախկին կառավարությունից ժառանգած ծրագրերի copy-paste-երից։

5. Պրիմիտիվության չափն ընկալելու համար դիտարկեք այս շեդեւռալ միտքը. «Հասկանալի է, չէ՞, որ եթե նրանք կոշտ քննադատության են ենթարկում այսօրվա իշխանությունների ցանկացած քայլ, ուրեմն իշխանության գալով՝ իրենք պիտի համարյա բոլոր ոլորտներում հակառակն անեն»։ Ու սա գրում է մի մարդ, ով ոչ միայն մեզ քննադատելով եկավ իշխանության, այլեւ գալուց հետո շռայլորեն օգտվում է կառավարման համակարգում մեզանից սկսած բազում ռեֆորմներից ու արդյունքներից. 12-ամյա կրթությունից մինչեւ պարտադիր կուտակային, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից մինչեւ «1000 դրամների» հիմնադրամ եւ այլն։

6. Սույն «отец шашлычной демократии» գործիչը մոռանում է, որ մեր հանրային քննադատական դիսկուրսի մեջ կարեւոր տեղ են զբաղեցրել առաջարկությունները՝ արտաքին քաղաքականությունից մինչեւ տնտեսություն, կորոնավիրուսից մինչեւ դատաիրավական բարեփոխումներ։ Անգամ արտակարգ դրության պայմաններում մենք գենեռացրել եւ պարետատանն ենք փոխանցել իրավիճակին վերաբերող տասնյակ առաջարկություններ եւ լուծումներ։

7. Արտաքին քաղաքականության մասում հոդվածագիրը հասնում է դեմագոգիկ էքստազի։ Էլ «ինքնիշխանություն», էլ Ռուսաստան, էլ գույք-պարտքի դիմաց։ Պարոնը մոռացել է, որ Հայաստանում երբեք չի եղել այդքան մոսկվայակախյալ կառավարություն, որքան իրենն է։ Բայց սա դեռ ամենը չէ։ Հիրավի, ունիկալ է այս ոլորտում իր կառավարության ձեռքբերումը. փչացնել կամ անլրջացնել Հայաստանի հարաբերությունները դաշնակից, գործընկեր եւ հարեւան բոլոր երկրների հետ։

8. Փաշինյանը մտահոգ է, որ «նոր քաղաքական ուժը» չկա ու չկա։ Ազնվորեն խոստովանեմ, որ 2018-ի իշխանափոխության պատճառներից մեկն այն էր, որ մենք թերագնահատել էինք Նիկոլին։ Սակայն հիմա արդեն Նիկոլն է ինքնիրեն գերագնահատում՝ ճակատագրի հեգնանքով անձամբ դառնալով սեփական իշխանազրկման գերեզմանափորը։

Մնացածը՝ տեխնիկայի հարց է, քանզի իրական ընդդիմադիր ողջ սպեկտրը արդեն ձեւավորել է քաղաքական օրակարգի երեք կարեւորագույն խնդիրները՝

1. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
2. Հայաստան՝ առանց Նիկոլ։
2. Հայաստան՝ Նիկոլից հետո»։

Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան