Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչով են վտանգավոր կորոնավիրուսի անախտանիշ վարակակիրները

SARS-CoV-2-ի անախտանիշ վարակակիրները վիրուս են արտանետում շրջակա միջավայր՝ պաթոգենով աղտոտելով կենցաղային մակերեւույթները։ Այս մասին ասվում է նոր նյությում, որը հրապարակվել է Emerging Infectious Diseases ամսագրում։

SARS-CoV-2-ը, ինչպես հայտնի է, մի քանի ժամերի կամ օրերի ընթացքում կարող է պահպանել կենսունակությունը շրջակա միջավայրում եւ վտանգավոր մնալ։ Հայտնի է նաեւ, որ ինկուբացիոն շրջանում պացիենտների բերանի խոռոչից վերցված քսուքներում վարակման հաջորդ օրը վիրուսային բարձր ծանրաբեռնվածություն է հայտնաբերվել։ Սակայն մինչ այժմ չկային հուսալի վկայություններ, թե արտանետում են արդյոք անախտանիշ վարակակիրները վիրուսը շրջակա միջավայր։ Դա պարզելու համար գիտնականները ստուգել են, թե կա արդյոք վիրուսային ՌՆԹ այն նմուշներում, որոնք հավաքվել են կարանտինային հյուրանոցի երկու սենյակներում, որտեղ COVID-19-ով երկու ուսանողներ են ապրել մինչ այն պահը, երբ նրանց մոտ ախտանիշներ են ի հայտ եկել։

Արտասահմանում սովորող երկու երիտասարդներ 2020թ․ մարտի 19-ին եւ 20-ին վերադարձել են Չինաստան։ Նրանք չեն ունեցել տենդ եւ վարակման այլ ախտանիշներ, սակայն նրանց 14-օրյա կարանտինի մեջ են պահել։ Հետադարձ տրանսկրիպցիայով անալիզի արդյունքները իրական ժամանակում երկու ուսանողների օրգանիզմում հայտնաբերել են SARS-CoV-2-ի ՌՆԹ, որից հետո նրանց հոսպիտալացրել են։

Ախտորոշումից մոտ 3 ժամ անց հետազոտողները նրանց սենյակների մակերեւույթներից, այդ թվում՝ դռան բռնակից, լույսի անջատիչից, ծորակի բռնակից, ջերմաչափից, հեռուստացույցի վահանակից, անկողնային պարագաներից եւ լոգարանից նմուշներ են վերցրել։

Հավաքվել է, ընդհանուր առմամբ, 22 նմուշ, ընդ որում՝ դրանցից 8-ի վրա հայտնաբերվել է կորոնավիրուսի ՌՆԹ։ Ամենաշատ վիրուսային մասնիկներ հայտնաբերվել են սավանի, վերմակի երեսի, բարձի երեսի եւ սրբիչի վրա։ Վիրուսով լայնորեն աղտոտման համար անհրաժեշտ է եղել ընդամենը 24 ժամ։

Աղտոտված մակերեւույթների հետ շփման միջոցով պաթոգենի փոխանցումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խոնավ մաքրություն կատարել, ճիշտ լվանալ սպիտակեղենը, թափ չտալ այն եւ լավ չորացնել։

Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել