Արտակարգ իրավիճակ Երևան քաղաքում
Shamshyan.com-ը գրում է. Արդեն 30 րոպե է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, փրկարար հոգեբանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Հաղթանակ» կամրջի վրա համոզում են կամրջիվտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն, որպեսզի չդիմի ծայրահեղ քայլի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը անցել է կամրջից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել: Ոստիկանությունը պարզում է նաև նրա ինքնությունը, ինչպես նաև ինչն է պատճառը, որ նա դիմել է նման քայլի:
Շարունակությունն՝ այստեղ