Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Իրատես». Ինչ էլ հայտարարի Նիկոլ Փաշինյանը, մարդիկ վերապահումով են ընդունելու

«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վիրուսակիրների թվին, փաստեց. «Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք»:

Թե նախկինում ինչ էր ասում Փաշինյանն ու հիմա ինչպես է տրամագծորեն հակառակը պնդում, բոլորն են հիշում, այդուհանդերձ, ինչ անել, որ երկրի վարչապետը կամ վախից մարդկանց «չչորացնի», կամ էլ գլխների տակ փափուկ բարձ չդնի։

Մի պահ պատկերացնենք, թե սովորական քաղաքացին ինչ է մտածում, երբ երկրի ղեկավարն ասում է, որ մեր գործերը լավ չեն. թույլ նյարդերով մարդիկ, հատկապես այս շրջանում, սոցիալ-տնտեսական խնդիրների մեծ բուրգն աչքի տակ ունենալով, խուճապի են մատնվում, առավել մեծ հոգեբանական խնդիրների առաջ կանգնում, իսկ քիչ թե շատ հոգեպես ուժեղ մարդիկ էլ սկսում են հասկանալ, որ այս տեմպերով երկրում ահռելի խնդիրներ են առաջանալու, որոնցից գլուխ հանել չի լինի, եթե անգամ մի կերպ վիրուսը հաղթահարենք։

Սակայն այս ամենի մեջ, որքան էլ զարմանալի է, կա մեկ հետաքրքիր բան։ Վարչապետի հայտարարություններին հասարակության զգալի հատվածն այլեւս լուրջ չի վերաբերվում, նրա խոսքը դադարել է հավատ ներշնչել։ Սկզբում, երբ մարդիկ դեռ հավատում էին Փաշինյանին, նա անպատեհ, վտանգն արհամարհող հայտարարություններ արեց, քաղաքացիները սկսեցին արհամարհել կորոնավիրուսը, թուլացրին զգոնությունը, իսկ հիմա երբ կորոնավիրուսն է իրեն շատ լավ զգում մեր երկրում, վարչապետի հայտարարություններին այլեւս հավատացող չի մնացել։

Ու հիմա ինչ էլ հայտարարի Նիկոլ Փաշինյանը, մարդիկ վերապահումով են ընդունելու։ Ինչ վերաբերում է վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների անմիջական պատասխանատու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նրա առնչությամբ հանրության մի ստվար հատվածի շրջանում կայուն կարծիք է ձեւավորվել, թե ինչպիսին չպետք է լինի առողջապահության նախարարը։

Փաստն այն է, որ վերահսկողությունից դուրս եկած վարակը, որ կարանտինը չեղարկելով, թողեցին քաղաքացու գիտակցությանը, այսօր ռեկորդային ցուցանիշներ է գրանցում, երկրի ղեկավարությունն էլ դարձել է միայն փաստ արձանագրող, ինչպես ասում են՝ հետեւից չի հասնում»:

ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան