Сегодня: 03 Июнь 2020г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հրայր Թովմասյանին գահընկեց կանեն առաջին փուլով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման ուղիներից մեկը երեկ «Ազատության» եթերում ներկայացրել է ՀՀ արտաքին հարաբերությունների նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Եվ եթե այն կյանքի կոչվի, ստացվում է՝ իշխանությունները հրաժարվում են իրենց նախնական ծրագրից: Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընդունման պարագայում պետք է իրենց պաշտոններին հրաժեշտ տային Սահմանադրական դատարանի 9 անդամներից 7-ը՝ Հրայր Թովմասյանը (նախագահ), Ալվինիա Գյուլումյանը (փոխնախագահ), Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արեւիկ Պետրոսյանը: Սակայն նոր տարբերակի իրագործման պարագայում ոչ բոլոր դատավորներն են, այսպես ասած, տուն ուղարկվելու: «Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել», – նշել էր Ռուբինյանը: Այսինքն՝ Ռուբինյանի արտահայտած տարբերակից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ ՍԴ անդամ, իսկ այդ պաշտոնին հրաժեշտ կտան միայն երկուսը: Բայց նկատենք, որ Հրայր Թովմասյանը միայն կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչեւ թոշակի անցնելը, սակայն կմնա շարքային դատավոր: Հրայր Թովմասյանը դատավոր էր ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին: Վահե Գրիգորյանը եւ Արման Դիլանյանն իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո՝ 2015 թ. ընդունված նոր կարգով: Մյուս յոթ դատավորները ՍԴ անդամ են դարձել նախկին կարգով, սակայն նրանցից միայն երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի, իսկ, ահա, Արեւիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանն էլ կշարունակեն պաշտոնավարել եւս 1-2 տարի: Այսինքն՝ վեթթինգի օրինակով իշխանությունները որոշել են մաս-մաս լուծել Սահմանադրական դատարանի հարցը, եւ առաջին փուլում այս երկու դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին, հետո եւս երկուսը, եւ այդպես շարունակ: Այսպիսով, իշխանությունները հնարավորություն են ունենում «գահընկեց» անել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից` նրան թողնել որպես ՍԴ շարքային անդամ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում այս հարցով բուռն քննարկումներ են, ոչ բոլորն են կողմ այս տարբերակին եւ արդեն հայտնել են իրենց անհամաձայնությունը: Մենք տեղեկացանք, որ, ամեն դեպքում, սա նախնական տարբերակներից մեկն է, եւ չի բացառվում, որ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստանալուց հետո փոփոխություններ լինեն նաեւ լուծման այս տարբերակում: Ամեն դեպքում, մենք հայտնել էինք, որ երկու փուլ է լինելու՝ հարցը խորհրդարանում լուծելու համար: Որոշումներից մեկով պետք է հետ կանչվի հանրաքվեի նախագիծը, ապա արդեն քվեարկության դրվի նոր նախագիծ, որը կլուծի ՍԴ հարցը:

Лидер общенационального движения «Единство» Арман Варданян: Парламент недееспособен, но к старому не будет возврата Пашинян распорядился освободить от должности Саркисова: газета «Паст» Представитель ORSIS вызван на допрос по делу о поставке вооружений для Минобороны Армении Звезды армянского и российского шоу-бизнеса в благотворительном концерте памяти Иосифа Кобзона в Ереване all.me в центре внимания сессии WCIT 2019 по блокчейну и цифровым активам Цифровая платформа all.me – специальный партнер WCIT 2019 Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?