Сегодня: 03 Июнь 2020г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Աբսուրդային է, որ երդմնակալության ժամանակ Փաշինյանը շեշտը դնում է Արցախի նորընտիր իշխանությունների՝ իրեն լոյալ լինելու վրա. Աննա Կարապետյան (տեսանյութ)

Աբսուրդային է, որ Արցախի նախագահի երդմնակալության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է շեշտել Արցախի նորընտիր իշխանությունների՝ իրեն լոյալ լինելը: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի վարչապետը ոչ թե փորձում է բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը, ընդգծել դրա կարևորությունը, Արցախի կայացվածությունը՝ որպես պետություն, տեղի ունեցող գործընթացների ժողովրդավարական բնույթը, այլ շեշտը դնում է հեղափոխության վրա և փորձում է ընդգծել Արցախի իշխանությունների լոյալությունն իրեն»,- ասել է նա:

«Ինչ իշխանություն էլ ընտրվեր Արցախում, Հայաստանի իշխանություններն ստիպված էին լինելու համագործակցել նրանց հետ, այլ հարց է, թե ինչ բնույթ կունենար այդ համագործակցությունը»,- ավելացրել է նա:

«Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ այսպիսի մոտեցումը մեր շահերից չի բխում՝ շեշտը դնել լոյալության վրա: Հայաստանն ու Արցախը պետք է համագործակցեն, բայց չպետք է լինեն միակարծիք»,- ընդգծել է փորձագետը:

Ըստ նրա՝ կարևոր է, որ միջազգային հանրության մոտ տպավորություն չստեղծվի, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կա ուղղահայաց ենթակայություն: «Պետք է լինի գիտակցում, որ Հայաստանի իշխանությունը չի կարող պարտադրել մի բան, որն Արցախի իշխանության համար ցանկալի չէ»,- նշել է նա:

Խոսելով երդմնակալության տեքստում Արայիկ Հարությունյանի կողմից «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման շեշտադրման մասին՝ Կարապետյանն ասել է. «Արցախի նորընտիր նախագահն իր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման ներքո, այլ հակառակը՝ Արցախի անկախության ճանաչման, Արցախի արտաքին կապերի զարգացման, ինքնիշխանության ընդգծման վրա շեշտը դնի՝ ցույց տալով, որ Արցախը միայն ինքը կարող է իր անունից խոսել»:

Անդրադարձ է կատարվել նաև նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ ֆինանսական միջոցներն ուղղվելու են հանրություններին խաղաղության պատրաստելուն: «Խաղաղության պատրաստելը հակամարտության առկայության պարագայում վատ երևույթ չէ, հասկանալի է, որ բոլորը ցանկանում են խաղաղություն և պետք է պատրաստվեն խաղաղության»,- ասել է Կարապետյանը:

«Երբ հակամարտության կողմերից մեկն անդադար սպառնում է պատերազմով (երկու օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ պատերազմն ավարտված չէ, և համոզված եղեք` մենք վերջ ենք տալու «օկուպացիային» - հեղ.), այս պարագայում ի՞նչ խաղաղության պատրաստելու մասին է խոսքը և ինչպե՞ս կարելի է պատրաստել խաղաղության Ադրբեջանի հասարակությանը: Իսկ եթե Ադրբեջանի հասարակությանը չես պատրաստում խաղաղության, ուրեմն ինչպե՞ս և ինչի՞ համար ես պատրաստում խաղաղության Հայաստանի և Արցախի հասարակություններին»,- նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Лидер общенационального движения «Единство» Арман Варданян: Парламент недееспособен, но к старому не будет возврата Пашинян распорядился освободить от должности Саркисова: газета «Паст» Представитель ORSIS вызван на допрос по делу о поставке вооружений для Минобороны Армении Звезды армянского и российского шоу-бизнеса в благотворительном концерте памяти Иосифа Кобзона в Ереване all.me в центре внимания сессии WCIT 2019 по блокчейну и цифровым активам Цифровая платформа all.me – специальный партнер WCIT 2019 Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?