Այսօր՝ 19 սեպտեմբերի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաստաբանների և նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումներն այս իշխանության ձեռքբերումն են. Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված:

Փաստաբանների և նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները ևս այս իշխանության ձեռքբերումն են:

Կառավարության 2019 թվականի ծրագրի մեջ ասված էր, որ քայլեր կձեռնարկվեն փաստաբանության ինստիտուտի պաշտպանության համար: Դրանք ոչ միայն չեն ձեռնարկվել, այլև վերջերս մերժվեց նույնիսկ քննարկել փաստաբանի աշխատանքի խոչընդոտման քրեականացման մեր նախագիծը:

Դուք կհարցնեք` ինչո՞ւ:

Որովհետև այս իշխանությանը ձեռնտու է քաղաքականացված իրավական գործընթացներում փաստաբանների նկատմամբ վիրավորանքը, սպառնալիքը, հարձակումը, նրանց նվաստացնելը` այդպիսով վնասելով արդար դատաքննությանը և վստահորդների իրավունքների որակյալ պաշտպանությանը:

Բայց հիշեք, ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ: Այնպես, ինչպես ատելությունն է այսօր վերադառնում ձեզ, այնպես էլ մի օր ձեզանից շատերը կունենան իրավական օգնության կարիք»:

Հայտնի է Արարատ-Արմենիա – Ցելյե խաղի անցկացման վայրն ու ժամը Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմումներին, նշանակում է, որ նա չի տիրապետում հանրային տրամադրություններին․ «Այլընտրանքային նախագծեր խումբ» Հարազատները 30-ամյա ծննդկանի մահվան համար մեղադրում են բժիշկներին (տեսանյութ) Լիտվայում և Լեհաստանում արձագանքել են Լուկաշենկոյի՝ սահմանների փակման մասին հայտարարությանը Տավուշի բերդի պեղումների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, տապանաքարեր ու հնգատող արձանագրություն Պատիվ էր քո պես հրաշագործի հետ խաղալը․ Լևանդովսկին՝ Ալկանտարային Մարզպետարանից եկան, խորհուրդ տվեցին՝ «բիբարը փռենք ասֆալտին», իսկ վարչապետն ասում էր՝ վերջին ապրանքն անգամ պիտի մթերվի․ գյուղացիներ (տեսանյութ) Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Տավուշի դեպքերի ժամանակ զոհված Սոս Էլբակյանի անունով փողոց է անվանակոչվել Մարմաշենում Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթ Երեւանում Ինչ նոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի մասին Շախմատի Երևանի գավաթի խաղարկության եզրափակչում 8 շախմատիստ կպայքարի լավագույնի կոչման համար Առողջապահության նախարարի հրամանում չկա նշում, որ հանրային բաց տարածքներում բոլորի համար դիմակ կրելը պարտադիր է, նման պահանջը հակասում է համաչափության սկզբունքին. Արա Զոհրաբյան «Թույլ մի՛ տվեք, որ տաք պատերազմ սկսի». Լուկաշենկոն փակում է Լիտվայի, Լեհաստանի հետ սահմանը Լեհաստանը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ Շատ արագ կարող է ամեն ինչ փոխվել․ Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան Դավթաշենի մի շարք շինությունների կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետը Երիտասարդները ազգի ապագան են. Գագիկ Ծառուկյան Սարսափելի վթար Հայաստանում. ունենք մեկ զոհ և 3 վիրավոր