Այսօր՝ 03 հունիսի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Անհրաժեշտ է գնալ էվոլյուցիոն ճանապարհով, այլ ոչ թե մնալ հեղափոխական էքստազի մեջ․ Իգոր Զարգարյանը

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պետք է հասկանա, որ ներդրողին դուր չեն գալիս հեղափոխությունները, առավել ևս, երբ տնտեսության մեջ մտցնում են պոպուլիզմի և հեղափոխությունների ուտեստների բաղադրատոմսեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը։ Հայտարարությունում, մասնավորապես ասվում է․

««Օտարերկրյա ներդրողները միջոցներ չեն տրամադրում (ներդրումներ չեն կատարում) այն երկրներում, որտեղ տեղի է ունենում հեղափոխություն»: (Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ,  2020թ., մայիսի 16)

«Ներդրումները չե՞ն սիրում հեղափոխություններ. արտաքին ներդրումների առաջին պայմանը՝ երկրի քաղաքական իմաստով կայուն լինելն է»: (Իգոր Զարգարյան, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, 2019 թ., մարտի 22, հարցազրույց 1in.am կայքին)

Լրագրողի այն հարցին, թե որոնք են արտաքին ներդրողների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների բացակայության պատճառները, վարչապետը պատասխանեց, որ ներդրողը նախընտրում է ներդրումներ չկատարել այն երկրներում, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել և բազմաթիվ ու տարբեր մակարդակների ընտրություններ են կազմակերպվում:

Պատասխանն, անշուշտ, ճիշտ է, սակայն այն հնչում է լուրջ ուշացումով: Ավելին, Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչեց ևս մեկ ճշմարտություն. այն է, որ կարևոր է բարեփոխումների հիմնարար բնույթը, այլ ոչ թե դրանց իրականացման արագությունը: Նա ներկայացրել է հում խորովածի լավ օրինակը և մեկնաբանել, որ եթե դուք շտապեք միսը խորովելիս, ապա մեջը հում կմնա, իսկ մակերեսը կայրվի: Այս ուտեստը համտեսելուց հետո հյուրերը կհեռանան նույնիսկ քաղցած: Եվ կրկին նա ճի՛շտ է: Սակայն մենք ունենք երկու խնդիր՝  հյուրերը (ներդրողները) չեն եկել , իսկ  խորոված անողն էլ  շտապում է:

Այնուամենայնիվ, ներդրողներին դրական ազդանշան տալու համար, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել իրենց լիազորությունների շրջանակում, ինչպես նաև արտաքին ներդրումների համար ճանապարհ բացելու նպատակով կարելի է շատ այլ բաներ ասել, բայց ոչ «տնտեսական հեղափոխությունը հաջողակ կլինի, քանի որ կհիմնվի այն նույն սկզբունքների վրա, որոնց վրա հիմնված է թավշյա հեղափոխությունը»:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պետք է, այնուամենայնիվ, հասկանա, որ՝

- ներդրողին դուր չեն գալիս հեղափոխությունները, առավել ևս, երբ տնտեսության մեջ մտցնում են պոպուլիզմի և հեղափոխությունների ուտեստների բաղադրատոմսեր;

- «ստվերից» բիզնեսի դուրս բերման հաշվին 129 մլն. դոլարով բյուջեի համալրումը, ինչպես նաև հարկային գերավճարների վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին, իշխանության վաստակն է՝ իր անմիջական պարտականությունների կատարման շրջանակներում, բայց ոչ «տնտեսական հեղափոխություն» առաջին փուլ;

- ճանապարհների կամ կապիտալ շինարարության մեջ ներդրումներ կատարելը նույնպես սովորական գործունեության ուղղություն է, բայց ոչ «տնտեսական հեղափոխություն» երկրորդ փուլ: Նաև պետք է հասկանալ, թե համաճարակի պայմաններում և դրանից հետո որտեղ է պահանջվելու միջոցների ներդրում:

Ամենայն հավանականությամբ, պետք է ներդրումներ կատարել տնտեսության այն ճյուղերում, որտեղ մենք կստանանք միջոցների արագ վերադարձ, կվերականգնվեն նախկին աշխատատեղերը և կբացվեն նորերը: Բնակչության անապահով խավերին անպայման պետք է ցուցաբերել լիարժեք աջակցություն:

Կամենում եմ նշել, որ կառավարության արդյունավետ աշխատանքը և բյուջեի ճիշտ բաշխումն ու համալրումը ձեր անմիջական պարտականություններն են:

«Ազգային Օրակարգ» կուսակցության առաջնորդներն իրենց տված հարցազրույցներում և հոդվածներում պարբերաբար բարձրացնում են երկրի էկոնոմիկայի խնդիրները, ներկայացնում են լուծման միջոցները, ինչպես նաև մշտադիտարկում իշխանությունների գործողությունները:

Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չկա ոչ մի «տնտեսական հեղափոխություն»:

Այն իշխանություններն ու կառավարություններն են ուժեղ, որոնք նախկին իշխանությունների ձեռքբերումները զարգացնում են, չեն վախենում ընդունել իրենց սխալները և գիտակցում են, որ հզոր պետություն կառուցելու համար պետք է հարթակ նախապատրաստել հաջորդ ընտրյալներին իշխանությունը փոխանցելու համար։

Չի՛ կարելի միաժամանակ խոսել ծրագրերի աննախադեպ լինելու և «նորամուծությունների» մասին, եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տնտեսության զարգացման չորս հիմնական ուղղություններն են՝ զբոսաշրջությունը,արտահանումը, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը ։

Սա արդեն ասվել և հաստատվել է մինչև «թավշյա հեղափոխությունը»:  Անհրաժեշտ է գնալ էվոլյուցիոն ճանապարհով, այլ ոչ թե մնալ հեղափոխական էքստազի մեջ: Խոսվում է նաև այն մասին, որ թարմացվել է Հայաստանի արդյունաբերական ոլորտի քաղաքականությունը, այնինչ, փաստորեն, հիմնականում, այն նախկին ծրագրի դրույթների կրկնությունն է ։

Այժմ թիվ 1 խնդիրն է՝ մշակել և հաստատել միասնական ծրագիր երկիրը համաճարակի հետ կապված ճգնաժամից դուրս բերելու համար:

Ո՞րն է հիմքը այն պնդման,  որ ՀՆԱ աճը կլինի + 2% կամ՝ չնչին նվազում:

Նիկոլ Փաշինյանի հղումն այն մասին, որ Հարավային Կորեայի 60 տարվա անցած ճանապարհը  մենք մի քանի անգամ ավելի արագ կանցնենք, որևէ բանի վրա՞ է հիմնված:

Գուցե հիմա ավելի լավ կլինի ձեռք բերել պաշտպանության ախտահանման միջոցներ և ուսումնասիրել Հարավային Կորեայի համաճարակի հետ կապված պայքարի մեթոդնե՞րը: Դրանով իսկ,  հնարավոր է, որ մենք դեռևս ժամանակ կունենանք ստեղծելու Հայաստանի իմիջը՝ որպես երկիր, որը վերահսկում է սպառնալիքը և,  համապատասխանաբար, պատրաստ է հնարավորինս շուտ ընդունել զբոսաշրջիկներին: 

Իշխանությունները հակառակ հաղորդագրությունն են տալիս այն մասին, որ դեռևս առնվազն մեկ տարի երկիրը գտնվելու է համաճարակի կամ դրա հետևանքների պայմաններում ՝ առանց ներկայացնելու համավարակի հաղթահարման սեփական և լիարժեք ծրագիրը, միայն արձանագրելով հիվանդացողների թվի աճ և բնակչության ցածր կարգապահություն:

Քանի դեռ իշխանությունները իրենց բացթողումները կամ չիրականացրած խոստումները կծածկեն այն փաստով, որ անցյալում ավելի վատ էր, և անընդհատ կխոսեն այդ մասին, այլ ոչ թե՝ ինչպե՞ս և ե՞րբ Հայաստանը կդառնա տնտեսապես ուժեղ, «սպիտակների» և «սևերի» չբաժանված, երկիրը կգտնվի անկայուն մթնոլորտում:

«Ազգային օրակարգ» կուսակցությունը վստահ է, որ ՀՀ-ն ունի զարգացման ուղի, որտեղ տեղ չի լինի ոչ միայն նախկին քրեաօլիգարխիկ համակարգի տարրերին, այլ նաև պոպուլիստական հայտարարություններին և պետությունը կառավարելու թերմիջոցներին:

Սա երրորդ ճանապարհն է, և մենք գիտե՛նք, թե ինչպես պետք է հասնել դրան»:

Գյումրիում 56-ամյա տղամարդուն դուրս են բերել հողաշերտի տակից. նա մահացել է Լուկաշենկոն ցրել է կառավարությունը «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պապիկներին...». Փաշինյանը լուսանկար է հրապարակել 2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան՝ 2019-ին. վարչապետ Ահա, թե ովքեր կարող են դիմակ ՉԿՐԵԼ և ովքեր են ՊԱՐՏԱՎՈՐ կրել նույնիսկ բաց տարածքներում. Պարետի նոր որոշումը Ոստիկանությունը՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի մասին․ հարուցվել է քրգործ Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը «Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. Մարուքյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին Փաշինյանն ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ. Աշոտյան Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա. Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսի 15-ին նիստ կանցկացնի տեսակոնֆերանսի ռեժիմով Պաշտոնանկությունների շարք՝ Արցախում «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան Պետք է սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ. Նիկոլ Փաշինյան 515 նոր դեպք, 12 մահվան դեպք Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել. «Հրապարակ» Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը շանտաժի՞ են ենթարկել Անի Սամսոնյանին. «Հրապարակ» COVID-19-ով վարակված 5 օրական փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․ ԵՊԲՀ ռեկտոր (տեսանյութ) «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք. մարզպետ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ Սյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Փաշինյանի և ընտանիքի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվե՞լ