Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սթափվե՛ք, մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան

Կան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն՝ հանցակցություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր այդ վիճակում ենք: Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է: Իսկ թե ինչ է նշանակում պետություն չունենալ՝ աշխարհում երեւի ամենից լավ մենք գիտենք: Դա վերջին ութ հարյուր տարվա մեր պատմությունն է: Դա Արեւմտյան Հայաստանի ու միլիոնուկես ժողովրդի, ապա Արեւելյան Հայաստանի կեսի ու հարյուր հազարավոր հայ մարդկանց զոհաբերման իրողությունն է: Այո՛, հենց զոհաբերման: Որովհետեւ երկիրն ու ժողովրդին կարելի է զոհաբերել ոչ միայն դավաճանությամբ, այլեւ՝ տգիտությամբ ու եսասիրությամբ:

Անցած դարի կորուստներից առաջ էլ այսօրվա պես է եղել, եւ օդում կրկին կախված է կորստի տագնապը:

Նախորդ ողբերգությունների համար ազդակ եղան Առաջին աշխարհամարտն ու հաջորդած քաղաքական վերադասավորումները: Հիմա ազդակը կորոնավիրուսի համավարակն ու առաջիկա անխուսափելի վերադասավորումներն են: Ընդ որում, կորոնավիրուսը ոչ միայն ազդակ է, այլեւ յուրատեսակ լակմուսի թուղթ, որը պարզ ցույց է տալիս ցանկացած երկրի ուժն ու թուլությունը: Մեր դեպքում ցույց է տալիս իշխանությունների գաղափարական ու կառավարչական ֆիասկոն:

Ու դրա պատճառը վիրուսը չէ: Վիրուսն ընդամենը բարձրացրել է վարագույրն, ու շատերի համար աննկատ մնացածն ի հայտ է եկել ողջ այլանդակությամբ. գաղափարախոսության, ինչպես ասում են՝ «իզմերի» բացակայություն, ցանկացած զարգացման զրոյացում, նախորդ երեսուն տարիներին պետության ու ժողովրդի կուտակած քաղաքական, տնտեսական, հոգեւոր ռեսուրսների մսխում, հանրության մասնատում ու փոխադարձ թշնամանքի հրահրում, հրաժարում բնական դաշնակիցներից ու սիրախաղեր ավանդական թշնամու հետ...

Այս ամենը մեկին մեկ եղել է անցյալ դարասկզբին. նույն եսասիրությունը, ագահությունը, թեթեւամտությունը, ինքնահավանությունը, անտարբերությունը: Մենք ասես կախարդական շրջանում լինենք: Տիգրան Մեծի Հայաստանից այս մի բուռն է մնացել: Եվ այսպես շարունակելու դեպքում սա էլ չի մնա: Կլինեն աշխարհով մեկ ցիրուցան հայեր, այն էլ՝ ընդամենը մեկ սերունդ տեւողությամբ:

Սա է իրականությունը, եւ սարսափելի է, որ այս իրականության մեջ ապրելով էլ՝ շարունակում ենք մեր դժբախտությունների մեղավոր կարգել անխտիր բոլորին: Բյուզանդացին է մեղավոր, թուրքը, բոլշեւիկը, հարեւան Պողոսը, իսկ մենք՝ որպես ժողովուրդ, իմաստուն ենք, ժողովրդի տերերն էլ՝ սուրբ...

Այս ճանապարհը մեզ արդեն երկու անգամ տարել է ցեղասպանության դուռը, ու երրորդ անգամ ենք կանգնած նույն ճանապարհին: Մեզ այնպես ենք պահում, կարծես բնակչությամբ Չինաստանն ենք, տարածքով՝ Ռուսաստանը, տնտեսությամբ՝ Ամերիկան, աշխարհաքաղաքական դիրքով՝ Շվեյցարիան... Եվ այս մեծամտության պատճառով անընդհատ կորցնում ենք: Կորցնում ու այդպես էլ չենք հասկանում, որ այսօր էլ գոյամարտի մեջ ենք ու պիտի ապրենք այդ կանոններով: Վազգենն ասում էր՝ գոնե մի անգամ մի հոգնեք կես ճանապարհին ու կռիվը մինչեւ վերջ կռվեք: Ճի՛շտ էր ասում. հակառակ դեպքում՝ մեր պատմությունը միշտ պարտության պատմություն է լինելու...

Եվ այդ վտանգը տեսանելի ու շոշափելի է: Հանգուցալուծումն էլ կարծես հեռու չէ, եթե այսպես շարունակենք: Իսկ ի՞նչ կարող ենք անել՝ գահավիժումը կանգնեցնելու համար:

Պատմությունը հուշում է, որ պետք չէ հույսը դնել ժողովրդի հավաքական իմաստնության ու իշխանությունների բացառիկության վրա: Պատմությունը հակառակն է վկայում: Սարդարապատը հակառակ իշխանությունների կամքի ու փախչող բազմության «հավաքական իմաստնության» եղավ: Հաղթանակը կերտեցին կոնկրետ գաղափարներով, ծրագրերով ու հեռանկարներով կոնկրետ մարդիկ: Այսօր էլ պիտի ապավինենք այդպիսի սթափ նվիրյալների կամքին ու իմաստնությանը: Սակավ են, ճիշտ է, բայց ուժեղ են հոգով ու տեսնում են հեռանկարը:

Մարմնից առաջ միշտ հոգին է պարտվում: Մարմնի պարտությունն ընդամենը վավերացնում է հոգու կորուստը: Հոգով չպարտվելու համար պետք է հասկանանք, որ հպարտությունը մահացու մեղք է, որ ինքն իր մեջ բաժանված տունը կանգուն մնալ չի կարող, իսկ անպտուղ ծառը կտրում են արմատից...

Սթափվե՛ք:

Մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը:

Արդեն ձեռք ենք բարձրացրել Վեհափառի ու Եկեղեցու վրա, անվանարկել ենք Բանակը, Վազգենի ասած կռիվը ստորադասել ենք զանգվածային անկարգություններին, Շուշիի ազատագրման օրը դատել ենք Շուշին ազատագրողներին, վավերացրել ենք մեր երեխաներին այլասերման դատապարտող փաստաթղթեր...

Սթափվե՛ք:

Բազում են կոչվածները, ընտրյալները՝ սակավ: Եվ այդ սակավ մարդիկ պիտի վեր կենան, գտնեն իրար, ժողովրդին հանեն քնից, ծրագիր ու գործ առաջարկեն:

Խնդիրը ապաշնորհների ու անճարակների խմբակը իշխանությունից հեռացնելը չէ: Մեր հասարակության մտածողությունն է գլխիվայր շրջված: Պետք է ոտքի դնել: Պետք է բացատրել, որ մարդու գլխավոր իրավունքը ոչ թե սեռը փոխելու ազատությունն է, այլ չմորթվելու իրավունքը: Պետք է հիշեցնել, որ ոսկե հորթին ծառայելը մահացու է: Պետք է փաստել, որ մեր դժբախտությունների պատճառը պետականության բացակայությունն է, եւ իրավունք չունենք այս վերջինն էլ կորցնել:

Պիտի սթափվենք ու գործենք:

Համոզված եմ, որ այդ սակավ ընտրյալները, իմ սիրած խոսքով՝ պետության մարդիկ, անպայման կգտնեն իրար, հոգով չպարտվածներն էլ կհետեւեն նրանց, ու նորից իրավունք կունենանք ասելու՝ պատիվ ունեմ ու հանուն Հայաստանի Հանրապետության:

Աստված մեզ պահապան»:

Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև