Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մարտի 16-ից մայիսի 25-ը հայտնաբերված օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել է շուրջ 19100 ՎԻՎ արձանագրություն (տեսանյութ)

Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն։ Ոստիկանությունը նույն պահից սկսած` անցավ արտակարգ ծառայության։
Ներկայացնենք այս օրերին ճանապարհային ոստիկանության արտակարգ ծառայության որոշ մանրամասներ ու թվային տվյալներ։
Եվ այսպես, մարտի 16-ից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունը ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ ապահովում է Պարետի որոշումների կատարումը։
Ճանապարհային ոստիկանները հայտնաբերում էին ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում թույլատրելիից շատ ուղևորներ փոխադրող վարորդների։ Ուղևորները իջեցվում էին և կազմվում էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Արտակարգ դրության ընթացքում միջմարզային հատվածներում և մարզեր-մայրաքաղաք ավտոճանապարհներին տեղադրվեցին հսկիչ-անցագրային կետեր։ Ճանապարհային ոստիկանության առաջին և երկրորդ սպայական գումարտակների բոլոր ծառայողները հսկիչ կետերում իրականացնում էին ուժեղացված ծառայություն։
Մինչ օրս ճանապարհային ոստիկանները իրականացնում են Հայաստան ժամանող քաղաքացիների ու պացիենտների ուղեկցում` իրենց մեկուսացման կամ ինքնամեկուսացման վայրեր ու հիվանդանոցներ։ Ուղեկցվում են նաև հանրապետություն մտնող և դուրս եկող բեռները։ Արտակարգ դրության հայտարարման պահից մինչ օրս իրականացվել է մոտ 5000 ուղեկցում։
Նշված ծառայությանը զուգահեռ՝ ճանապարհային ոստիկանները պատվախնդրորեն իրականացրին նաև իրենց անմիջական պարտականությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը։ Միայն արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 16-ից մայիսի 25-ը, հայտնաբերվել են բազմաթիվ օրինախախտ վարորդներ և նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 19100 արձանագրություն։
Արտակարգ դրության ընթացքում համավարակի հնարավոր տարածումը կանխելու համար մարտի 24-ից դադարեցվեց ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը։ Ստորաբաժանումները նախնական գրանցումով որոշ գործառույթներ վերսկսեցին ապրիլի 27-ից։ Պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ մայիսի 18-ից հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումներն ամբողջ ծավալով սկսեցին քաղաքացիներին մատուցել ծառայություններ։ Ապրիլի 27-ից մինչև մայիսի 25-ը հանրապետության բոլոր հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին տրամադրել կամ փոխանակել են վարորդական 4763 վկայական և իրականացրել մեքենաների հաշվառման ու անվանափոխության 7321 գործարք։
Նախնական գրանցումն իրականացվում էր e-request.am կայքին կամ ճանապարհային ոստիկանության պաշտոնական [email protected] էլեկտրոնային փոստին ուղարկվող դիմումների միջոցով։ Արտակարգ դրության ընթացքում՝ մինչև մայիսի 25-ը, ճանապարհային ոստիկանության քարտուղարությունը ստացել է շուրջ 117.000 դիմում ու գրություն։
Գերծանրաբեռնված ծառայություն է իրականացնում նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը։ Մարտի 16-ից մինչև մայիսի 25-ը կենտրոնը ստացել է 40512 ահազանգ։
Նույն ժամանակահատվածում բազմաթիվ ուժեղացված ծառայություններ է իրականացրել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժինը։ Ուժեղացված ծառայություններին ներգրավվել են առաջին և երկրորդ սպայական գումարտակների և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։
Ճանապարհային ոստիկանությունը այսօր էլ շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն և մյուս գերատեսչությունների ու ոստիկանության բոլոր ստորաբաժանումների հետ համատեղ պայքար է մղում համավարակի տարածման դեմ։ Այսօր էլ հայտնաբերվում ու պատասխանատվության են ենթարկվում հասարակական տրանսպորտի ու տաքսիների այն վարորդները, որոնք խախտում են կարգը, չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները և փոխադրում են թույլատրելիից ավելի ուղևորներ։
Հիշեցնենք, որ արգելվում է հասարակական տրանսպորտ նստել առանց դիմակի ու ձեռնոցների, ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ նստելիս անհրաժեշտ է ախտահանել ձեռքերը։
Պարետի որոշման համաձայն արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդներն ու ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, վերստին կոչ ենք անում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ոստիկանության ստորաբաժանումներ այցելելիս եղեք դիմակով ու ձեռնոցներով։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար։ Հիշե՛ք, որ պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում։

Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ