Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԵԱ․ Ծանրամարտի Հայաստանի հավաքականների արդյունքների ամփոփում

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի հզորագույն թիմերից է: Հավաքականի հզորությունը ցուցադրվեց նաեւ Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնությունում. արդյունքը՝ Հայաստանն ունի բոլոր գույների մեդալները, իսկ ոսկե մեդալից` երկուսը:

Եվ այսպես՝ Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 3-րդն է, եւ հայրենիք է վերադառնում երկամարտի 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներով: Առանձին վարժություններում Հայաստանի համար փոքր մեդալներ նվաճեցին նաեւ Գոռ Մինասյանը, Տաթեւ Հակոբյանը, Իզաբելլա Յայլյանը եւ Լիանա Գյուրգյանը: Ընդհանուր հաշվարկում Հայաստանը նվաճեց 15 մեծ ու փոքր մեդալ:

Այն, որ Սիմոն Մարտիրոսյանը անգերազանցելի է իր քաշային կարգում, այդ մասին, ծանրորդն ապացուցել էր դեռ 2018 թվականին Թուրքմենստանում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Եվ, թերեւս, այդքան էլ անակնկալ չէր, որ 109 կգ քաշայինների պայքարում, պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնելու է Սիմոնը՝ եռագույնն ուսերին: Անակնկալ կլիներ, եթե Սիմոնը չեմպիոն չդառնար... Սիմոն Մարտիրոսյանն արդեն հասցրել է բոլորին «սովորեցնել» իր՝ միայն ոսկե մեդալերին:

Մեծագույն անակնկալը Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանի ոսկե մեդալն էր: Հակոբ Մկրտչյանից գուցե մասնագետները սպասում էի մեդալ եւ գիտեին նրա հնարավորությունները, բայց ծանրամարտի երկպագուների համար Հակոբ Մկրտչյանի ոսկե մեդալն իսկական անակնկալ էր: Չեմպիոնության հաջորդ օրը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի նորընծա չեմպիոնն ասաց, որ դեռ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո է երազանք ու նպատակ դրել իր առջեւ՝ ավելի բարձր նվաճումներ ունենալ եւ համալրել գյումրեցի չեմպիոնների շարքը: Երկամարտի 371 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի նոր չեմպիոնն է եւ ռեկորդակիր:

Հակոբ Մկրտչյանի անակնկալը շարունակեց մեկ այլ գյումրեցի, 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը: Եվրոպայի առաջնության մրցահարթակում ծանրորդն ուղղակի կռիվ տալով ծանրաձողի հետ, հաղթանակ տոնեց, միայն թե՝ արծաթե: Պոկում վարժության առաջին երկու փորձը տապալելուց հետո, երբ արդեն ամենաքիչ հավատն ու հնարավորությունն էր մնացել՝ Սամվել Գասպարյանի երրորդ փորձը հաջողելուն, ծանրորդը մի քանի վայրկյանում ապացուցեց բոլորին, որ երբեք պետք չէ հուսահատվել, որքան էլ հաղթելու հնարավորություններդ նվազագույնը լինեն: Սամվել Գասպարյանը դուրս եկավ մրցահարթակ, մեծ դժվարությամբ պոկեց 168 կգ եւ ծանրաձողի հետ կռիվ տալով, գյումրվա բարբառով ինքն իրեն  «պահէ» գոռալով գլխավերեւում պահեց 168 կգ-ը եւ բացեց իր ճանապարհը դեպի մեդալ:

 Արծաթե մեդալը, գյումրեցի ծանրորդը նվիրեց լեգենդար ծանրորդ, իր քաղաքացի Յուրի Վարդանյանի հիշատակին՝ պարգեւատրման արարողության ժամանակ ձեռքին պահելով Յուրի Վարդանյանի անձնական եռագույնը, իսկ հագին Յուրի Վարդանյանի պատկերով շապիկ: Սամվել Գասպարյանի արծաթե մեդալը հավասարազոր է ոսկե մեդալին, քանի որ մարզիկն առաջին անգամ էր մեծասահասակների կազմում մասնակցում Եվրոպայի առաջնության: Իսկ դրանից առաջ տեւական դադար էր վերցրել ծանր վնասվածքից ապաքինելու համար:

Հայաստանին առաջին բրոնզե մեդալը բերեց 89 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը: Երիտասարդ ծանրորդի համար Բաթումիի Եվրոպայի առաջնությունն առաջին փորձն էր մեծահասակներում: Նույնիսկն ինքն իրեն չահավատալով, մարզիկը պոկեց 165 կգ, հրեց 195 կգ ու կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Արդեն ետնաբեմում՝ շնորհավորանքներ ստանալուց հետո, Դավիթ Հովհաննիսյանն առանձին մոտեցավ Հակոբ Մկրտչյանին եւ անկեղծորեն գրկեց՝ շնորհավորելով իր քաշային կարգում այսպես ասած՝ իր մրցակցի ոսկե հաղթանակը: Այս ամենն աննկատ մնաց, բայց թերեւս այդ գրկախառնությունը խոսում էր այն մասին, որ Դավիթ Հովհաննիսյանը գիտակցում է՝ ոսկե մեդալակիր դառնալու համար դեռեւս շատ պետք է աշխատել ու պայքարել:

Սա խոսում է այն մասին, որ թեկուզեւ նույն քաշային կարգում Հայաստանն ունենում է երկու-երեք ներկայացուցիչ եւ մեր մարզիկները շատ հաճախ անկախ իրենց կամքից մրցակիցներ են դառնում մրցահարթակում, բայց չեն մոռանում, որ իրենք նույն երկրի ներկայացուցիչներ են եւ մրցակից լինելուց առաջ նախ թիմակիցներ են, ընկերներ, հետո նոր մրցակիցներ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում փաստեց նաեւ Ռուբեն Ալեքսանյանը:

Ռուբեն Ալեքսանյանի բրոնզե մեդալը Եվրոպայի առաջնությունում, ասես՝ Գոռ Մինասյանի չնվաճած մեդալի պատասխանը լիներ վրացի մրցակիցներին: Գոռ Մինասյանը վնասվածքի պատճառով բավարարվեց 5-րդ տեղի արդյունքով, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ ի պատասխան Գոռ Մինասյանի ձախողման, պայքարի մեջ մտավ Գոռի հիմնական մրցակցի՝ Լաշա Տալախաձեի հետ՝ հրում վարժությունում 245 կգ-ի ձեռնոց նետելով Տալախաձեին: Սա յուրահատուկ քայլ էր Ռուբեն Ալեքսանյանի կողմից, որը 2 տարվա դադարից հետո խոշոր մրցաշարում իր եւ իր ընկերոջ համար նվաճեց գերծանր քաշայինների բրոնզե մեդալը:

Եվրոպայի առաջնությունում համառ պայքարի մեջ մտավ նաեւ կանանց հավաքականը՝ երիտասարդ սերնդով: 17-20 տարեկան աղջիկները իրենց հնարավորությունների առավելագույն չափով պայքարեցին, բայց բավարարվեցին միայն փոքր մեդալներով: Սա այն պարագայում, երբ աղջիկների հետ աշխատում է տղամարդկանց թիմի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը եւ բավական անփորձ է աղջիկներին մարզչություն անելու հարցում: Փաշիկ Ալավերդյանի փոխանցմամբ՝ կանանց հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը վերադառնալու է շուտով եւ, հուսանք, այս նոր սերունդը Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ կունենա այն նույն հաջողությունները, ինչ Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

 

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան