Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Աղեղնավորներին այսօր շատ հետաքրքիր բաներ են սպասում․ մայիսի 28-ի աստղագուշակը

Խոյ։ Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահման հնարավորություններ: Դուք կարող եք բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ ստանալ գայթակղիչ առաջարկներ: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմն ավելի քիչ է հետաքրքրում: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ: 

Ցուլ։ Այսօր դուք ուզում եք ստանալ ամեն ինչ և միանգամից: Համենայն դեպս, միանգամից չի ստացվի: Բարդ ընտրությունների օր է, և դուք էլ ստիպված եք որոշել, թե ինչն եք պատրաստ զոհաբերել, իսկ ինչը՝ ոչ: Շրջապատից խորհուրդներ հարցնելն անօգուտ է, դրանք այնքան հակասական են, որ միայն ավելի կխճճեն ձեզ: Հնարավոր են կոնֆլիկտներ ղեկավարության, ազդեցիկ մարդկանց, տարեց ազգականների հետ: Դուք ըմբոստանում եք ստեղծված իրավիճակի դեմ, բայց սիրելի մարդը ձեզ ամեն ինչում կսատարի:

Երկվորյակներ։ Օրը կապված է թյուրիմացության և փոխադարձ չհասկացվածության պատճառով խզված հարաբերությունների վերսկսման հետ: Եկել է պահը մոռանալու անցյալի սխալները և ամեն ինչ սկսել մաքուր էջից: Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումներ այցելելու, հրապարակային ելույթներ ունենալու, ինչպես նաև նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու փաստից:  

Խեցգետին։ Այսօր չափից ավելի պատվախնդիր եք, շրջապատի մարդկանց շատ եք ծանրաբեռնում ձեր պահանջներով ու դիտողություններով, և այս ամենը չի կարող իր հետքը չթողնել ձեր փոխհարաբերությունների վրա: Բարեբախտաբար, ամենահամապատասխան պահին դուք նրբանկատություն եք ցուցաբերում, ինչը հարթում է իրավիճակը: Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր կարող են էական դեր խաղալ ձեր հետագա կարիերայի վրա: Անձնական հարաբերություններում որոշիչ կլինեն ձեր անկեղծությունն ու անմիջականությունը:

Առյուծ։ Դուք ոչ միայն կարողանում եք հարթել սեփական խնդիրները, այլև օգնում եք շրջապատին: Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ, ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել: Այսօր ցանկալի է ֆիզիկապես ծանրաբեռնված լինել, հատկապես օգտակար կլինի լողը: Ձեր ստեղծագործական ներուժը փոքր-ինչ նվազել է, սակայն դուք չեք բողոքում օրիգինալ գաղափարների պակասից: Ձեզ միանգամայն բավարարում են խնդիրների լուծման փորձված, ավանդական մեթոդները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են:

Կույս։ Դրական միտումների ազդեցությունն օրվա ընթացքում կաճի, ինչն անպայման կանդրադառնա ձեր տրամադրության և գործողությունների արդյունավետության վրա: Մարդիկ, ում հետ դուք այսօր կշփվեք, հաճելի են և միանգամայն լավ են տրամադրված ձեր հանդեպ: Ծագած փոխադարձ համակրանքը կարող է հանգեցնել նոր և լուրջ ռոմանտիկ հարաբերությունների: Իսկ ընտանիք կազմած խոյերի համար ավելի հաճելի կլինեն երեխաների հետ զբոսանքները: Հավատացեք ձեր ուժերին, և շրջապատի մարդիկ կհետևեն ձեր օրինակին:

Կշեռք։ Բավական հարմար օր է ինտելեկտուալ զբաղմունքի համար, կարելի է լուրջ գրականություն կամ գիտական հետազոտություններ ընթերցել, օտար լեզու սովորել: Երաժշտական գործիքներ նվագելու և թատրոն գնալու ցանկություն կառաջանա: Լավ կանցնեն ժամադրություններն ու ռոմանտիկ զբոսանքները, սիրելի մարդը ձեզ հասկանում է կես խոսքից և դժվարությունների դեպքում սիրով օգնության ձեռք մեկնում:

Կարիճ։ Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Դուք պատրանքների մեջ եք ընկել, հագուրդ եք տալիս ձեր անսահման երևակայությանը, թերագնահատում եք փաստերը, չափից ավելի մեծ տեղ եք տալիս ձեր մտածածին: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է: Այսօր կարելի է գնումներ անել, այդ թվում՝ խոշոր: Սովորականից ավելի օգտակար կլինի սպորտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, ավելի լավ է մնալ տանը և ընտանիքի անդամների հետ շփվել:

Աղեղնավոր։ Այսօր ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասում: Կարիք չի լինի արկածներ փնտրելու․ դրանք իրենք ձեզ կգտնեն: Բարեբախտաբար, դուք ժամանակին և ճիշտ եք արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ, սխալներ և վրիպումներ թույլ չեք տալիս: Առիթ կունենաք հպարտանալու ձեր մասնագիտական հաջողություններով: Մտերիմների հետ տարաձայնությունները հաճախ են ծագում, սակայն դրանք լուրջ բնույթ չեն կրի: Հնչում են սիրո խոստովանություններ, սակայն դուք դրանց լուրջ չեք վերաբերվում և ճիշտ եք անում: Կլսեք հոգուց բխող հաճելի խոսքեր, որոնք անպայման կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Այծեղջյուր։ Շատ բարենպաստ օր է աշխատանքային առումով, հնարավոր են արտառոց հաջողություններ մասնագիտական ոլորտում: Այսօր կնքված բոլոր գործարքները հաջող կստացվեն: Միշտ չէ, ոչ գործ կունենաք հաճելի մարդկանց հետ, սակայն ցանկացած դեպքում համագործակցությունը բեղմնավոր ու արդյունավետ կլինի: Դուք եռանդուն եք և անդրդվելի, և ոչ մի խոչընդոտ ձեզ չի կանգնեցնում: Նպատակամղվածությունն օգնում է հաղթանակներ տոնել ոչ միան մասնագիտական, այլև անձնական կյանքում: 

Ջրհոս։ Հնարավոր է հաջողություն աշխատանքում, որտեղ իրենց դերը կխաղան նախկինում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները: Կարելի է ձեռնամուխ լինել մեծ համբերություն և կենտրոնացում պահանջող բարդ ու մասշտաբային գործերի, յուրացնել նոր գործիքներ և ծրագրեր: Հատկապես մեծ կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները, ովքեր ներգրավված են բժշկության, մանկավարժության և իրավաբանության ոլորտներում: Դուք շատ խոցելի ու զգայուն եք, չափազանց հիվանդագին եք ընկալում ձեր հասցեին հնչող քննադատությունը, հաճախ վիրավորվում եք չնչին բաներից:

 

Ավելին

Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»