Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով ոչ միայն միջին խավի ներկայացուցիչները կտուժեն, այլ կարող են այնքան հարկել, որ նպատակահարմար չլինի անշարժ գույքը պահելը և մարդիկ վաճառեն իրենց գույքը նորաթուխ օլիգարխներին։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է ունենա իր սոցիալական և տնտեսական գինը։ «Սրա արդյունքում ոչ միայն միջին խավի ներկայացուցիչները կարող են տուժել, այլ կստացվի, որ օրինակ, այնքան կարող են հարկել, որ նպատակահարմար չլինի և մարդիկ հրաժարվեն իրենց գույքից, վաճառեն նորաթուխ օլիգարխներին, որոնք արդեն ծիլ են տալիս այս երկու տարվա ընթացքում։ Չվաստակած եկամուտները՝ պարգևավճարներ, գործուղումները և ստվերային եկամուտներ նույնպես։ Որևէ մեկը ՀՀ-ում միամիտ չէ կարծելու, որ 2018-ի մայիսից այս կողմ միայն հրեշտակներ եկան կառավարություն, իսկ սատանաներին այրեցին։ Այդպիսի միամտություն ոչ ոք չունի»,- նշեց նա։

Ստվերային եկամուտները, ըստ տնտեսագետի՝ պետք է նյութականացվեն, ինչպես անկախացումից հետո եղավ․ «Այդպես եղավ 1991-ին, երբ կոմունիստական որոշ ստվերային օլիգարխներ, այդ միջոցով կարողացան մասնավորեցնել բազմաթիվ գույք։ Հիմա նույնն է, տեսեք ինչ է ստացվում, այն մարդիկ, ովքեր ոչ միայն այսօր ձեռք են բերել, այլ ժառանգություն են ստացել իրենց ծնողներից նորմալ տուն, ստացվում է, որ նրանք իրավունք չունեն նորմալ պայմաններում ապրելու։ Նրանց ձեռքից ունեցվածք խլելն օրինականացվում է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը մայիսի 27-ի նիստում ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծի ընդունման ժամանակ հայտարարել էր․ «Առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ պոտենցիալը գույքային հարկերի հարկման մոտավորապես 4․3 անգամ առաջարկվող մոտեցման ընդունման դեպքում կաճի»:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0,2 տոկոս, իսկ եվրոպական մի շարք երկրների, Հայաստանին հարևան երկրների, ԵՏՄ անդամ երկրների, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների շարքում 0․2 տոկոսից ցածր ցուցանիշ ունեն միայն Մոլդովան և Ինդոնեզիան: Օրինակ՝ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1․1 տոկոս, Ռուսաստանում՝ 1․2 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 1․4 տոկոս, Ճապոնիայում՝ 1․9 տոկոս, Իսրայելում՝ 2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2․7 տոկոս:

Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ սխալ է գույքահարկի համաշխարհային դրույքաչափերը ներկայացնելը, երբ Հայաստանում կենսամակարդակն անհամեմատ ցածր է։ Ըստ նրա՝ նման համեմատության համար, ՀՀ-ում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը գոնե պետք է հասցնել համաշխարհային միջինին։

«Շատ ներողություն, բայց «ղալաթ» են անում։ Մենք հասե՞լ ենք այդ մակարդակին, ինչի՞ մասին ենք խոսում։ Նույնիսկ տարածաշրջանում «էշի ականջում» ենք, համեմատեք մեր հարևան երկրների հետ և կտեսնեք։ Ամոթ է, այդպիսի համեմատություններ չի կարելի անել, «լափառոշ» խոսակցություններով երկիր չեն ղեկավարում։ Ղեկավարում են տքնաջան աշխատանքով, այս մարդիկ սովոր են ընդամենը բռնել, նստեցնել, ասֆալտին փռել, սրանում մասնագիտացած են, բայց ի վիճակի չեն նոր արժեք ստեղծել։ Եվ նրանց իրենց մեթոդներով պետք է քշել։ Իրենք մարդկանց մեջ ատելություն սերմանելով ի վերջո դրան են հասնելու»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխությունը և «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, տնտեսագետի կարծիքով՝ փոխկապակցված են։  «Այստեղ դիտավորություն կա։ Ստացվում է, որ մարդիկ, որոնք ժամանակին անշարժ գույք են ձեռք բերել կամ ծնողներից ժառանգություն են ստացել, իրավունք չունեն այս օրենքի պարագայում ապրել նորմալ պայմաններում։ Այսօր 1/3-ից ավելին աղքատության շեմին է, բայց դրանց մեջ քիչ չեն մարդիկ, որոնք կարող եք հանդիպել, օրինակ, Երևանի Կենտրոնում։ Սա նշանակում է, որ ճնշումը պետք է ավելացնել և ակնհայտորեն մարդիկ ի վիճակի չեն լինելու այդ գույքահարկը մուծել»,- նշեց նա։

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ և «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով, և գույքահարկի դրույքաչափերով ներկայացվող մտահոգությունները հնարավոր էր լուծել արդեն գործող օրենսդրությամբ։

«Գործող օրենսդրությունը և´ նախորդ, և´ այս օրենքի դեպքում բոլոր հնարավորություններն ընձեռում է այդ մտահոգությունները փարատելու համար։ Մտածել, թե բոլորն ապուշ էին անկախացման տարիներին և չէին մտածում, որ ապօրինի ձեռք բերված գույք կա և կարելի է դա բռնագանձել, դա բնականաբար միամտություն կլինի։ Բոլոր կառավարությունները, որքան էլ մենք քննադատենք նրանց, յուրօրինակ մի մրցույթ են կարծես ունեցել՝ մեկի մեկից ավելի լավը երևալու և ավելի արդարամիտ լինելու, ժողովրդի համար ինչ-որ բան անելու։ Թեկուզ այդ տեսանկյունից ամեն մեկն ինչ-որ մի քար դրել է օրենսդրության մեջ և նույնը շքեղության հարկը կամ պրոգրեսիվ գույքահարկի մոդելը, վաղուց կա գործող օրենսդրության մեջ»,- ասաց նա։

Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ