Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը
Մահացել է ԱԺ Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը՝ Արսեն Կոնջորյանը։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը իր տեղեկություններով:
Վերջինս ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը թարմացված տվյալներ է հրապարակել․
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 8927դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 57081 (վերջին մեկ օրում՝ 1039):