Сегодня: 04 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վրաերթի են ենթարկել 9 տարեկան տղայի

1in.am-ը գրում է.   Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Նոր Նորք»  նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Հ.-ի գործի դատական քննությունը: 1996 թվականին ծնված Գրիգոր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի  5-ին, ժամը 15-ն անց 45-ի սահմաններում Գրիգոր Հ.-ն իր անձնական օգտագործման «ՎԱԶ-21074» մեքենայով երթևեկել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցով՝ Ռիգայի փողոցի կողմից դեպի Փափազյան փողոց: Նա մեքենան վարել է մայթեզրից մոտ 2 մետր հեռավորությամբ, շուրջ 40 կմ/ժ արագությամբ: Չհասած Ա. Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկ, տեսնելով, որ իր ընթացքի ուղղությամբ խցանում է, մեքենաները շարված են իրար հետևից, Գրիգոր Հ.-ն իր վարած մեքենան մասամբ դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում մեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել խցանման մեջ իրար հետևից կանգնած մեքենաների միջև եղած տարածությունից վազքով փողոցը հատող անչափահաս՝ 2008 թվականին ծնված Արեն Ա.-ին՝ անզգուշությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Երեխան անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ենթարկվել է մի քանի վիրահատության՝ գանգոսկրի ու գլխուղեղի  ծանր վնասվածքների պատճառով, բայց կոմայից դուրս չի եկել: Երեխային նաև Հունաստան են տարել, որտեղ բուժման կուրս է անցել... Պատահարի վայրի զննության արձանագրության համաձայն՝ եղանակը վրաերթի պահին եղել է չոր ու պարզ: Վրաերթ կատարած մեքենայի արգելակման հետքեր չեն հայտնաբերվել: Պատահարի վայրում տեսանկարահանող սարքեր չեն եղել: Պատահարի արդյունքում վնասվել են «07»-ի առջևի աջ դուռը, շարժիչի ծածկոցը, աջ լուսարձակը: Կատարվել է այդ մեքենայի վարորդ Գրիգոր Հ.-ի սթափության ստուգում՝ նա սթափ է եղել: Գրիգոր Հ.-ին տրվել են բնութագրեր՝ բնակության վայրից, ուսումնական հաստատությունից, ծառայության վայրից: Գրիգոր Հ.-ն ծառայել է բանակում, մասնակցել է Ապրիլյան քառօրյայի մարտական գործողություններին: Եղել է սերժանտ: Ըստ ծառայողական բնութագրի՝ նա զուսպ է, հարմարվող, լավ ծառայող: ՊԲ զորամասի հրամանատարի կողմից տրված  շնորհակալագրում՝ ուղղված Գրիգորի ծնողներին, գրված էր՝ «Երիցս շնորհակալ ենք...»: Գրիգոր Հ.-ն երևանյան բուհերից մեկում է սովորում, բնութագրվել է որպես «պրպտող ուսանող»: Բնակության վայրից տրված բնութագրում Գրիգոր Հ.-ն ներկայացվել էր որպես «աշխատասեր, պարկեշտ, համեստ, հոգատար, ազնվաբարո...» երիտասարդ՝ «ազնվաբարո հայ տղամարդու չափանիշ... Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր...»: Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գրիգորի մեքենան տեխնիկապես եղել է սարքին վիճակում՝ արգելակները, ղեկային համակարգը աշխատունակ են եղել: Ըստ փորձաքննության եզրակացության՝ դեպքի պահին Գրիգոր Հ.-ն չի ունեցել վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն, սակայն այդ իրավիճակում հայտնվել է իր սխալ գործողությունների արդյունքում՝ նա խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները՝ տեսնելով, որ իր ուղեմասը խցանված է, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս ու թույլ է տվել երեխայի կյանքը վտանգի ենթարկած վրաերթը... Ըստ բժշկական փաստաթղթերի՝ տուժող երեխան ստացել է գանգի թաղի ու հիմի կոտրվածքներ, գլխուղեղի ծանր վնասվածքներ, ասպիրացիոն թոքաբորբ, աջ ցայլոսկրի կոտրվածք, առաջացել են գլխուղեղի կոնտուզիոն օջախներ... Երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվել է երկրորդ աստիճանի կոմայի մեջ... Կատարվել են գլխի վիրահատություններ, գանգի տրեպանացիա... Առաջացել է գանգի հետվիրահատական դեֆորմացիա... Բուժում է կատարվել գլխուղեղի այտուցի դեմ... Վիճակը կայունացել է, բայց խոսակցական կոնտակտը բացակայում է... Երեխային հաշմանդամության կարգ է տրվել... Տուժողի օրինական ներկայացուցիչն անհամաձայնություն է հայտնել դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության  այն մտքի հետ, թե Գրիգոր Հ.-ն վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել: Տուժած երեխայի հայրը գրել է. «Ստացվում է՝ խախտել է երթևեկության կանոնները, բայց վրաերթի համար մեղավոր չէ՞»: Տուժողի օրինական ներկայացուցիչը միջնորդել է նշանակել լրացուցիչ հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննություն, բայց միջնորդությունը մերժվել է: Փորձագետները այս գործով եզրակացրել են՝ պատահարի ու վարորդի գործողությունների պատճառահետևանքային կապին պետք է տրվի իրավական գնահատական... Տուժողի օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվել է քաղաքացիական հայցի պահանջ 20 միլիոն դրամի չափով՝ նշվել է, որ տուժած երեխան Հունաստանում երեքամսյա վերականգնողական կուրս է անցել, անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք ձեռք բերելու համար ծախսեր են կատարվել: Այս գործով մեղադրական եզրակացությունը առաջին անգամ դատախազի կողմից չի հաստատվել, գործը վերադարձվել է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար: Լրացուցիչ քննությունը կատարվել է, երկրորդ անգամ արդեն  մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան... Դատարանում ամբաստանյալ Գրիգոր Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նշել է, որ դեպքի օրը բուհում վերջացրել էր դասերը և ուղևորվել էր տուն: Մեքենայի մեջ մենակ էր: Եղանակը պարզ ու չոր էր: Դեպի Ա. Խաչատրյան փողոց թեքվելով՝ տեսել է, որ իր ուղեմասում մեքենաները մինչև խաչմերուկ մեկ շարքով կանգնած են: Ինքն էլ է կանգնել:  Տեսել է, որ հանդիպակաց գնացող մեքենաներ չկան, դուրս է եկել վազանցի, որ մի քանի մեքենայից առաջ անցնի: Ճանապարհի այդ հատվածում չկային արգելող ճանապարհային նշաններ, իսկ գծանշումները մաշված էին: Վազանցի դուրս գալով՝ մտածել է, թե մինչև խաչմերուկ կհասցնի վերադասավորվել իր ուղեմասում: Եթե անգամ դիմացից մեքենա գար, ինքը խոչընդոտ չէր լինի, այդ մեքենան կարող էր անցնել: Իր մեքենան անցել է երկու-երեք մեքենայի, ու այդ պահին հանկարծ երեխան կտրուկ վազել ու հայտնվել է իր առաջ: Ինքն արգելակել է, բայց երեխան կպել է մեքենայի աջ կողմին ու ընկել է դեպի ձախ: Վազանցի պահին ինքն ընթանում էր մոտ 40 կմ/ժ արագությամբ:  Ինքը մեքենան կանգնեցրել է, որ մոտենա երեխային, այդ ժամանակ երեխային արդեն մոտեցել էին այլ մարդիկ և օգնություն էին ցույց տալիս: Ինքն առաջարկել է մեքենայով երեխային տանել հիվանդանոց, բայց ասել են, թե շտապօգնություն են կանչել: Ինքը մոտեցել է դեպքի վայր եկած ոստիկաններին, ասել է, որ վրաերթ կատարած վարորդն է, վերցրել են իր վարորդական իրավունքի վկայականը: Մեքենան տեղափոխել են հարակից բակ, որ շտապօգնության մեքենան կարողանա մոտենալ: Ամբաստանյալը նշել է, որ 10 հազար 500 դոլարի չափով հոգացել է երեխայի բուժման ծախսերը: Նախաքննության ընթացքում ինքը եղել է շոկի մեջ, չի հասկացել՝ ինչ է կատարվում, այդ պատճառով է իրեն մեղավոր ճանաչել: Նախաքննության ժամանակ ինքն է ասել, որ կանգնած մեքենաների շարքը 70 մետր կլիներ, բայց չի ասել, որ խցանում էր: Դատարանն արձանագրել է, որ այս գործով տուժողը մարմնական վնասվածքների հետևանքով ի սկզբանե անգիտակից վիճակում է եղել, չի կարողացել դիրքորոշում հայտնել, այսինքն՝ տուժողը, օբյեկտիվ գործոններով պայմանավորված, հնարավորություն չի ունեցել ներկայացնելու իր կամարտահայտությունը, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ: Գործի քննության ընթացքում տուժողի օրինական ներկայացուցիչը հայտնել է, թե ցանկանում է, որ Գրիգոր Հ.-ն ենթարկվի քրեական պատասխանատվության: Դատարանը եզրահանգել է, որ մեղսագրված արարքում Գրիգոր Հ.-ի մեղավորությունը գործի քննության արդյունքում հաստատվել է: Արձանագրվել է, որ վարորդը վազանցի դուրս գալով՝ կատարել է գործողություններ, որոնք հակասում են ՃԵԿ համապատասխան պահանջներին: Դատարանը եկել է հետևության՝ Գրիգոր Հ.-ի կատարած արարքի անմիջական խախտումը հանդիսանում է ոչ թե վրաերթը կանխելու համար միջոցներ չձեռնարկելը, ինչի հնարավորությունը, ըստ փորձագիտկան եզրակացության՝ չի ունեցել, այլ այն, որ վարորդը խցանման ժամանակ դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ զրկված լինելով հետդասավորման իրական հնարավորությունից: Վազանցը կատարվել է անորոշ տարածություն անցնելու ցանկությամբ, առանց վերադասավորվելու ողջամիտ հնարավորությունը գիտակցելու: Եթե անգամ հաշվի առնվի, որ տուժողը ճանապարհը հատել է չթույլատրված հատվածով, ապա միևնույնն է՝ դա Գրիգոր Հ.-ի մեղքը չի բացառում: Դատարանը եզրահանգել է՝ Գրիգոր Հ.-ի գործողությունները՝ ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտում կատարելը, հանդիսացել է ուղղակի պատճառ՝ հետևանքի առաջացման համար, քանի որ խախտումը ժամանակային առումով նախորդել է հանցավոր արդյունքի առաջացմանը: Այսինքն, եթե Գրիգոր Հ.-ն ստեղծված պայմաններում իր մեքենան դուրս չբերեր հանդիպակաց գոտի, չկատարեր իրավախախտում, ապա անկախ հանգամանքից՝ տուժողը թույլատրելի, թե անթույլատրելի հատվածով է հատում ճանապարհը, նշված հատվածում վրաերթ տեղի չէր ունենա: Դատարանը Գրիգոր Հ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով: Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Գրիգոր Հ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Ավելին

«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении