Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կենդանակերպի կին նշանների բնութագիրը

Խոյ
Մարսի հովանավորության ներքո գտնվող նշան է։  Միևնույն ժամանակ կանացիության մոլորակ Վեներան թույլ է արտահայտվում։ Գրավիչ ամազոնուհի, հզոր շարժիչ, էմոցիոնալ էակ։ Խոյ կանայք ձգում են հանդարտ կամ թույլ տղամարդկանց և հետագայում տանջվում են ընտրության պատճառով։ Դիմանալ այս գայթակղիչ հրաբուխին կարող է միայն ուժեղ տղամարդը։ Հոգով երբեք չեն ծերանում և հասակն առնելիս կարող են թվալ ավելի երիտասարդ կամ էքստրավագանտ։ Մայր - Խոյը լավագույն ընկերն է, սակայն տարօրինակ ծնող է։

Ցուլ
Երկնային Վեներայի հովանավորության ներքո գտնվող նշան։ Անսասան գեղեցկություն և անպարտելիություն։ Արտաքինից քնքուշ, հաճախ նույնիսկ անորոշ, սակայն հենց սա է նրանց Աքիլեսյան գարշապարը։ Նորն ընդունելու երկյուղը և խոցելի էությունը ստիպում են հագնել համառության արտաքին զրահը։ Սիրելիի հետ կլինեն մինչև վերջ։ Ցուլերը հուսալի և կարեկցող ընկերներ են։ Լինում են երկու տեսակ՝ ձգտում են անձնական երջանկության և ձգտում անձնական հանգստության՝ առանց հարաբերությունների։ Ստեղծագործներ են, համեղ պատրաստում են, պաշարում են նույնիսկ այն, ինչն իրենց հարկավոր չէ։

Երկվորյակներ
Մերկուրիի հովանավորության ներքո գտնվող նշան։ Գլխում քամի, երբեմն ՝ տարափ, երբեմն էլ՝ տորնադո։ Ընդունակ է ինտրիգների, իսկ  Խեցգետնի կամ Ջրհոսի հետ ընկերակցությունը կործանարար է։ Հազվադեպ են ունենում մեկ երեխայից ավելի։ Բաժանվում են երկու խմբի՝ ամուսնանում են վաղ տարիքում և մոռանում ինտելեկտի մասին, չեն ամուսնանում մինչև կարիերայի աճը ապահովելը։ Չեն կարող ապրել առանց շփման և ֆլիրտի։ Ամենալավ տատիկներն են՝ միշտ երիտասարդ և շարժուն։

Խեցգետին
Լուսնի հովանավորության տակ գտնվող նշան։ Էմոցիոնալ, բռնկվող, կրքոտ և ռոմանտիկ էակ։ Նրան անհրաժեշտ են վառ, հուզիչ տպավորություններ, նույնիսկ այնպիսիք, որոնք թույլ չեն տալիս սթափ մտածել։  Տարիների ընթացքում հրաշալի մայր են դառնում, սակայն շատ զգայուն, իսկ երբեմն էլ կամակոր, նեղացկոտ և սկանդալային։ Երիտասարդ տարիքում անկայուն է, գտնվում է իր «ես»-ի և երջանկության որոնումների մեջ։

Առյուծ
Գտնվում է Արևի հովանավորության ներքո։ Վառ, ուրախ անձնավորություն։ Սիրում է լինել ուշադրության կենտրոնում, և իրեն հնարավոր չէ չնկատել։ Սիրում է կատակել, հոգատար է, կարողանում է լուծել ուրիշների խնդիրները, սակայն նրանց անհրաժեշտ է գովել։ Վառ և ինքնավստահ բնույթը երևում է նույնիսկ հագուստի ընտրության հարցում։ Նա սիրում է գրավել գույնով, ձևաչափով, որակով և դիզայնով։ Մի փոքր էգոիստ է, սակայն դա նրան շարմ է տալիս։

Կույս
Գտնվում է Մերկուրիի հովանավորության ներքո։ Ինտելեկտ, նրբություն ու քնքնշություն՝ բոլորը մեկում։ Հաճախ Կույսը չի կարողանում գտնել կյանքի արժանի զուգընկերոջ։ Նա տարվում է հարաբերություններով, նրա գիտակցությունը սթափ է և պրագմատիկ։ Ի վերջո, նա կարողանում է միայնակ ապրել։ Միայնության մեջ նրա կյանքն ավելի հանգիստ է ընթանում․ նա ամբողջությամբ տրվում է աշխատանքին և ապրում է միայն իր համար՝ ժամանակ առ ժամանակ տրվելով ոչ երկարաժամկետ հարաբերությունների գայթակղությանը։ Հիանալի մայր և կին, սակայն որոշ հարցերում շատ մանրախնդիր են և կարող են խելագարեցնել տան անդամներին։

Կշեռք
Գտնվում է Վեներայի հովանավորության ներքո, սակայն Սատուրնն էլ իր ազդեցությունն ունի այս նշանի վրա։ Արտաքին գրացիան և քնքնշությունը ներդաշնակորեն համադրվում են կամքի ուժի և երկաթե բնավորության հետ։ Հաճախ լինում են իրավիճակի  իշխող, սակայն իմաստուն ղեկավարներ, կամ նուրբ, սակայն հաշվարկող և ինքնահավան գայթակղիչներ։ Արտաքինը էլեգանտ է։ Այս նշանի կանայք, որպես կանոն, գեղեցիկ մարմին ունեն և նախընտրում են դասական ոճը։ Կարող են լինել լավ ընկերներ այնքան ժամանակ, մինչև որ Դուք իրենց չվիրավորեք։ Ներում են դժվարությամբ, սակայն նեղանում են սկզբունքներից ելնելով։

Կարիճ
Պլուտոնի հովանավորության ներքո գտնվող նշան։ Ճակատագրական կրքերի, կենդանական բնազդների և ցանկությունների մոլորակ։ Այս էակները  միշտ անկախ, սակայն, այդուհանդերձ, նուրբ և կրքոտ կանանց տպավորություն են թողնում։ Խորհրդավոր գայթակղություն, միևնույն ժամանակ ներքին վախերի առատություն, որը կարող է դառնալ կամ զարգացման հզոր շարժիչ կամ տանել հրե զգացմունքների անդունդը։ Մտերիմների համար պատրաստ են տալ ամեն բան։ Խանդոտ են և սեփականատեր, սակայն արտաքուստ կարող են թվալ սառը և զուսպ։

Աղեղնավոր
Յուպիտերի հովանավորության ներքո գտնվող նշան։ Այս կանայք միշտ արտահայտիչ են և դինամիկ, ձգտում են օգնել ամբողջ աշխարհին։ Լինում են համարձակ և անխոհեմ, լինում են բիզնեսլեդիներ կամ պարզապես ակտիվիստներ։ Շատ գաղափարներ ունեն, և հաճախ այդ պատճառով ընտանիք չեն ստեղծում։ Սիրային հարաբերություններ վաղ տարիքում, սակայն ուշ ամուսնություն և մեկ երեխա։ Միշտ անհնազանդ են և սեփականատեր։ Սիրում են ամեն գեղեցիկն ու լավը և շատ հեշտությամբ են գումար շռայլում։ Գումար տնտեսելը նրանց համար ավելի դժվար է, քան աշխատելը։ Եթե Աղեղնավորը կրթված է, ապա գումար վաստակելը նրա համար խնդիր չէ։

Այծեղջյուր
Սատուրնի հովանավորության ներքո գտնվող նշան։ Լինում են երկու տեսակ՝ նուրբ և ընտանեկան, հիանալի ընկեր, կամ գոռոզ և անկախ՝ լայն կոնտակտներից խուսափող, սակայն քնքուշ և ջերմ հայացքով կանայք։ Արտաքին դիմակի տակ թաքնվում է քնքշության մի ծով։ Հաճախ տառապում են ցածր ինքնագնահատականից և այդ պատճառով տևական ժամանակ հարմար և իդեալական  մասնագիտություն են փնտրում։ Հաճախ անձնական երջանկությունն ու կարիերայի առաջընթացը գալիս են կյանքի երկրորդ կեսին։

Ջրհոս
Ուրանի հովանավորության տակ գտնվող նշան։ Խելացի, ընկերասեր, իշխող և անհնազանդ։ Գայթակղության, հավակնությունների և ազատության ծարավի  անորսալի տարափ։ Կայուն աշխատանքի և հարաբերությունների կարիքն ունի։ Կարելի է առանձնացնել երկու հիմնական տեսակ՝ ոչ ֆորմալ խելացի կին, կամ իշխող գայլ, որը, սովորաբար, միայնակ է, բայց մարդկանցով շրջապատված։ Կին Ջրհոսը որպես ղեկավար  միշտ մեծ փորձություն է իր ենթակաների համար։ Նա գործի է դնում խորամանկությունը, խելքը, կանացիությունն ու իշխանությունը։ Բարդ բնավորություն բարդ մարդկանց համար։

Ավելին

Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia