Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: Տեղեկությունը factor.am-ի հետ հաստատեց ՔԿ խոսնակը։ «Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրգործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ»,- ասացին ՔԿ մամուլի ծառայությունից։