Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի բարօրության և անվտանգության

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախում հետընտրական գործընթացները ևս մեկ անգամ հաստատեցին, որ տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցող Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը և Արցախի "Արդարություն" կուսակցությունը միակ այլընտրանքն էին և ընդդիմադիր ուժը։
Մեր նախընտրական ծրագրերում հստակ գրված էր, թե՛ ինչպիսի հայրենիք ենք ուզում ունենալ, ինչ անվտանգության երաշխիքով, ինչ տնտեսական նվաճումներով, ինչ դատական համակարգով՝ որտեղ մարդը գերագույն արժեք է ։
Այսօր էլ մեր առաջնային սկզբունքը կա և մնում է մարդը, որի անվտանգությունը և արժանապատիվ կյանքը գերխնդիր է։ Մենք համոզված էինք, որ ժողովրդավար ընտրությունների արդյունքում ունենալով լեգիտիմ իշխանություն, մենք կկարողանայինք լինել այն իշխանությունը, որը դուրս կբերեր Արցախի Հանրապետությունը գեոքաղաքական այս թնջուկից, որտեղ ամեն րոպե, ամեն ժամ օղակը սեղմվում է ։ Ցավոք, օրերս իշխանությունների վերջնական ձևավորումը եկավ մեզ ապացուցելու, որ նախընտրական շրջանում չկար նախկինների և ներկաների պայքար, չկար նախընտրական հակասություն, ապացուցվեց, որ ընտրությունը դա վատ բեմադրված թատրոն էր, որտեղ շատ քաղաքական ուժեր ունեին իրենց դերերը և խաղացին դրանք։ Ափսոսում ենք, որ այդ քաղաքական ուժերը կրկին հուսախաբ արեցին սեփական ժողովրդին։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք ընտրություններին մասնակցեցինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով, մնում ենք հավատարիմ մեր կարգախոսին և շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի բարօրության և անվտանգության ։ Դատապարտելու ենք պետականաշինության անվան տակ ցանկացած հակապետական գործողություն, դրսևորելու ենք անհանդուրժողություն սոցիալական անարդարության կործանանար մակարդակի հասած միտումներին։ Մենք աշխատելու ենք, վերահսկելու ենք իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը։ Միասին Արցախում երաշխավորելու ենք անվտանգությունը և արդարությունը։

Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ Սարգսյան Ընդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա Մանուկյան Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ Առաքելյան Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ Կոստանյան Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ Բեգլարյան Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը»