ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է գրել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գործընկերներ,
Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։
Հարգանքով,
Դավիթ Անանյան»,- գրել է Անանյանը։