Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԵՄ-ում հայկական ավիաընկերությունների թռիչքների արգելքը վերջին 30 տարվա լուրջ խնդիրներից է, նման բան երբևէ չի եղել. որոշումը վերանայելու 2․5 տարին՝ մեր պետության համար շատ երկար է․ Գրիգոր Նազարյան

ԵՄ տարածքում հայկական ավիաընկերությունների թռիչքների արգելքը հայկական քաղավիացիայի լուրջ խնդիրներից մեկն է, որ մեր պետությունը բախվել է վերջին 30 տարիների ընթացքում, երբևէ նման խնդիր չի եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, որը երկար տարիներ աշխատել է «Հայկական ավիաուղիներում» և ՔԱԳՎ-ում։ «Պետք է փաստել, որ սա կխոչընդոտի հայկական որևէ ընկերության ձևավորմանը, գոյությանը, ինչը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։ Համաճարակային իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ մեր քաղաքացիների տարհանումների ժամանակ ազգային փոխադրողը շատ ավելի ճկուն կլիներ, քան օտարերկրյա որևէ փոխադրող՝ ինչ-որ լրացուցիչ չվերթներ իրկանացնելու։ Այդ առումով ռեզիդենտ ընկերության խնդիրն էլ կարծես թե լուրջ է»,- ասաց նա։ Որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին, սակայն Գրիգոր Նազարյանի խոսքով՝ 2․5 տարին ՀՀ-ի համար երկար ժամանակահատված է։

- Անվտանգության համապատասխան կանոնների չապահովման պատճառով ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ են հայտնվել Հայաստանի իշխանությունների կողմից լիազորված բոլոր ավիաընկերությունները: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց, այսպես կոչված, «սև ցուցակում»։ Սա վերջին 2 տարիների ընթացքում ի հայտ եկած խնդի՞ր է, թե՞ երկար տարիներ քաղավիացիայի ոլորտում նման խնդիր եղել է, ինչպես հայտարարում է ՀՀ պաշտոնական հաղորդագրություններում։

- Մշտապես լինելը դա մի քիչ անհասկանալի է, որովհետև թե տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների, թե քաղավիացիայի միջազգային կազմակերպությունից պարբերաբար աուդիտներ են անցկացվել և այդ աուդիտների ժամանակահատվածում ստուգվել են նաև այդ խնդիրները։ Տարաբնույթ մեկնաբանություններ են տալիս, բայց տպավորությունն այնպիսի է, որ հերթական աուդիտի կամ անհրաժեշտությունից ծագած աուդիտի ժամանակ փաստաթղթերը ժամանակին չեն հասցրել, ժամանակին չեն զեկուցել, և կարծես թե դրանով պայմանավորված՝ արդեն սկսել է խնդիր առաջանալ։ Փետրվարին տեղում պարզել են, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չունի կարողություններ, որպեսզի կարողանա թռիչքային անվտանգության վերահսկողություն իրականացնել, իսկ դրանք լիցենզավորված, վերապատրաստված մասնագետներն են, որ նույն ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն), EASA-ի (Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության) կողմից սերտիֆիկացվում են և ճանաչվում են։ Այստեղ, կարծես թե խնդիր կա՝ կպված կադրերի հետ, այսինքն՝ կարողությունների հետ կապված և բարդությունը դրանով է պայմանավորված։ Այնուամենայնիվ, որոշման հիմքը դա է, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չունի կարողություններ՝ պատշաճ թռիչքային անվտանգության վերահսկողություն իրականացնելու։

- Հետևանքն ինչպիսի՞ն կլինի։ Բերվում է այն փաստարկը, որ հայկական ավիաընկերությունները միևնույն է դեպի ԵՄ տարածք թռիչքներ չէին իրականացնում, միայն Լիոն ուղղությամբ էր կանոնավոր չվերթը և հիմնական չարտերային չվերթներ էին տուրիստական շրջանում։ Այնուամենայնիվ, խնդիրներ չե՞ն լինի ավիաընկերությունների համար։ Միջազգային վարկանիշի առումով ի՞նչ կփոխվի այս որոշումից հետո։

- Միջազգային վարկանիշի առումով՝ միանշանակ վատ է, տեսանք երկրների շարքը, որտեղ հայտնվեց Հայաստանը, դա իսկապես ցավալի փաստ է, որ մենք արձանագրում ենք (ԵՄ սև ցուցակում են գտնվում նաև Իրաքը, Վենեսուելան, Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբերիան, Լիբիան, Նեպալը և այլ պետություններ): Երկրորդ՝ օտարերկրյա ընկերությունները կշարունակեն թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան և Հայաստանից, բայց հայկական ընկերությունները, այդ թվում՝ չարտերային թռիչքների թույլտվություն չեն ստանա, ցավոք սրտի։ Դա փաստ է։ Նորից հայկական ընկերությունների վերահսկողության մեխանիզմի խնդիրն է դրվում։ Սա հայկական ավիացիայի համար լուրջ խնդիրներից մեկն է, որ մեր պետությունը բախվել է վերջին 30 տարիների ընթացքում, երբևէ նման խնդիր չի եղել։ Պետք է փաստել, որ սա կխոչընդոտի ռեզիդենտ փոխադրողի գոյությանը, ձևավորմանը, հայկական որևէ ընկերության ձևավորմանը, ինչը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։ Համաճարակային իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ մեր քաղաքացիների տարհանումների ժամանակ ազգային փոխադրողը շատ ավելի ճկուն կլիներ, քան օտարերկրյա որևէ փոխադրող՝ ինչ-որ լրացուցիչ չվերթներ իրականացնելու։ Այդ առումով ռեզիդենտ ընկերության խնդիրն էլ, կարծես թե լուրջ է։

- Հունիսի 3-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն էր անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի վերաբերյալ: Քննարկմանը ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022թ. նոյեմբերին, մոտ 2․5 տարի հետո։ Ինչ եք կարծում, քաղավիացիայի ներկայիս կադրերով, ուժերով հնարավո՞ր է դուրս գալ «սև ցուցակից» 2․5 տարվա ընթացքում։ Մասնագետները Ղազախստանի օրինակն են մատնանշում, որը կրկին սև ցուցակում էր հայտնվել և դուրս դրանից դուրս գալու համար 5-6 տարի էր պահանջվել ու բավականին շատ ֆինանսական միջոցներ։

- 2․5 տարին, եթե անկեղծ լինենք, մեր պետության համար երկար ժամանակահատված է։ Կարծում եմ՝ կան մասնագետներ, որոնք այս պահին քաղավիացիայի կոմիտեում չեն աշխատում, այդ մասնագետներին կարելի է ներգրավել, համախմբել, համազգային ծրագիր հայտարարել, կոնկրետ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակել և դրանով փորձել դուրս գալ ստեղծված իրավիճակից։

- Իսկ եթե մասնագետներին չներգրավեն։

- եթե չներգրավեն, 2․5 տարին մոտավորապես այն գնահատականն է, որ պետք է նոր կադրեր վերապատրաստվեն և այդ կադրերը սերտիֆիկացվեն համապատասխան կառույցների կողմից, դա մոտավորապես այդ ժամանակահատվածն է։ Բայց իմ գնահատականով՝ դա երկար ժամանակահատված է Հայաստանի նման ծովային ելք չունեցող երկրի համար։ Այստեղ պետք է փորձել օր առաջ խնդիրները լուծել։ Ես հասկանում եմ, որ ընթացակարգեր կան, EASA-ն ամեն րոպե պատրաստ չէ գալ Հայաստան, նորից աուդիտ անել, բայց մենք կարող ենք աշխատանքով ապացուցել, իսկ աշխատանքով ապացուցելու խնդիրը, թերությունը դրված է կադրերի կարողությունների վրա։ Այդ կադրերը կան, մեծ մասը դրսում են աշխատում, այդ դրսում աշխատողներին պետք է կարողանալ համազգային ծրագրի պրոցեսներում ներգրավել, բայց պետք է լինեն հստակ գործողությունների ծրագիր՝ նպատակը որն է։

- ԵՄ տարածքում թռիչքների արգելքի որոշումից հետո պաշտոնանկություններ չպե՞տք է լինեն ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար կազմում։

- Ես չեմ կարող ասել, դա արդեն ղեկավարության որոշելու խնդիրն է։ Ինքս որպես ավիացիոն տնտեսագիտության մասնագետ, ծանոթ լինելով նաև միջազգային կանոններին և ստանդարտներին, որոնք անդամ պետությունների համար կազմակերպություններն առաջադրում են՝ որպես երաշխավորություններ, կարող եմ միայն ասել, որ խնդիրը կայանում է կադրերի պրոֆեսիոնալ կարողություններին։

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան