Կառավարության աշխատակազմի ղեկավարը դատի է տալու իր մասին ապատեղեկատվություն տարածած ԶԼՄ-երին
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դատի է տալու իր մասին ապատեղեկատվություն տարածած ԶԼՄ-երին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Աղաջանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իբր ինքը երեկ երեկոյան իրեն պատկանող «ֆերմահաուզ» ակումբում բազմամարդ խնջույք է կազմակերպել։ Այս առնչությամբ նա, մասնավորապես, գրել է. ՛՛Մտնեմ ֆեյսբուք, տեսնեմ ինչ. պարզվում ա երեկ տասնյակներով ընդհատակյա խրախճանք եմ կազմակերպել ու իրանց մամուլ կոչող աղբը իրար հերթ չտալով այս ապատեղեկատվությունն է տարածում։ Իսկ այս լրագրողական ապիկարութլան հեղինակն է 168 Ժամը։