Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Քննիչ հանձնաժողովի անակնկալը

«Ապրիլյան ավանտյուրան ինչո՞ւ սկսվեց, ի՞նչ նպատակ ուներ, սկսվելուց առաջ մենք ինչքա՞ն էինք պատրաստ նման ավանտյուրաների որպես անվտանգության համակարգ, բուն պրոցեսը՝ ապրիլի 2-ից 5-ը եւ բանակցությունների բուն պրոցեսը, այդ շղթայի մեջ մենք ի՞նչ իրողությունների ենք առնչվել», հայտարարել էր ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի աշխատանքի ժամկետի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով սպասվելիք եզրակացության մոտավոր կառուցվածքը:

Անդրանիկ Քոչարյանը զեկույցի կառուցվածքի իմաստով անում է մի կողմից անակնկալ, մյուս կողմից տրամաբանական եւ օրինաչափ հայտարարություն: Անակնկալն ամբողջացնում է նրա այն խոսքը նաեւ, որ ապրիլյանի օրերին դիրքերում սպառազինության, վառելիքի ու սննդի խնդիր բանակը չի ունեցել:

Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը, որն արդեն չորս տարի այդքան բազմազան խոսակցությունների եւ ինտրիգների առարկա է:

Քննել ապրիլյան պատերազմ, նշանակում է քննել լայն շրջանակով, որը ներառել է ներքին ու արտաքին քաղաքական տիրույթներ: Եթե քննությունը չի ներառում դա, ապա չի կարող մոտենալ պատերազմի վերաբերյալ գնահատականի թեկուզ մոտավոր ճշգրտության:

Այդ լայն համատեքստը արձանագրելով է, որ հնարավոր է անել հայկական հաղթանակի մասին եզրակացություն, չնայած մարդկային եւ նաեւ որոշակի դիրքային կորուստներին:

Որովհետեւ ապրիլյան պատերազմը լայն իմաստով այլ բան չէր, քան ռեգիոնալ հայկական ստատուս-քվոն ռուս-թուրքական պայմանագրի ռեժիմ վերադարձնելու գործընթաց: Դրա իրագործման համար անխուսափելի էր լինելու հայկական կողմի խոշոր պարտությունը:

Հայկական զինուժը, Հայաստանի հանրությունը ապրիլին կանխել է դա եւ պահել հայկական ստատուս-քվոն, հայկական անվտանգության պաշտպանական  նվազագույն բնագիծը:

Ըստ այդմ հարկ է հասկանալ, հնարավո՞ր էր կանխել այդ գործընթացը քաղաքական առումով, թույլ չտալով այնպիսի զարգացում, որը կբերեր պատերազմի, կյանքերի գնով կանխելու եւ պաշտպանելու անհրաժեշտության:

Հենց այդ հարցի պատասխանն ու իրավիճակի գնահատականը պետք է տա ապրիլյան հանձնաժողովի զեկույցը, ըստ այդմ պետք է տա Հայաստանի թե արտաքին քաղաքական որոշումների, թե ներքին քաղաքական սուբյեկտների վարքագծի վերլուծությունն ու գնահատականը, որովհետեւ Հայաստանի դիմադրունակությունը զրկելու գործընթացը ներառել է հենց այդ լայն դիապազոնը, օգտագործելով ընդդիմադիր որոշ միավորների:

Եվ դա առավել քան արդիական խնդիր է ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում Հայաստանի քաղաքական դիմադրունակությունը բարձր պահելու, ըստ այդմ իրավիճակը պատերազմով փրկելու անհրաժեշտության առաջ չկանգնելու համար:

Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին